• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հերթապահի օրագիր

Հուլիսի 27:Օրվա սկզբում դիմավորել և գրանցել եմ ճամբարականներին, պատասխանել եմ հեռախոսազանգերին, ընդունել եմ Էջմիածնից երկու ծնողի , ովքեր իրենց դուստրերի հետ հետաքրքվում էին կրթահամալիրով: Ծանոթացրեցի Գեղարվեստի դպրոցին, դիտեցին ցուցահանդեսը, եղանք արվեստանոցներում: Վերջիններիս հատկապես հետաքրքրեց Քոլեջը և նրանց ուղեկցեցինք այնտեղ:  Մեկ ծնող դիմել է նախակրթարանի համար: Օգնել եմ կրթահամալիրում աշխատանքի դիմողներին լրացնել հայտերը, նախապես ծանոթացնելով և տեղեկացնելով կրթահամալիրի կառուցվածքին, կայքին, իրականացվող հեղիանակային մանկավարժական ծրագրին: Պատասխանել եմ այցելուներին հետաքրքրող  հարցերին, կատարել եմ գրասենյակում անհրաժեշտ բոլոր  աշխատանքները, օգնել եմ ճամբարի պետին կարգի բերել  լողափն ու լողավազանը։