• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեկնումից առաջ

«Բանգլադեշյան պլեներ 2016»  նախագծի շրջանակում հունիսի 13-17-ը կրթահամալիրում պլեների մասնակիցը դարձան  Թբիլիսիի  24 դպրոցի սովորողների և դասավանդողների խումբը:  Հունիսի 17-ին ընթերասրահում տեղի ունեցավ կլոր-սեղան ասուլիս: Մինչ ասուլիսը ես փորձեցի  զրուցել մեր վրաց մասնակիցների հետ և  շատ հետաքրքիր ու  անկեղծ պատասխաններ ստացա:

Ի՞նչը հավանեցիք  մեր կրթահամալիրում:

Լիզի Բաքրաձե

Ես հավանեցի այն, որ կրթահամալիրի պատերը նկարված են և այն նկարել են սովորողները: Շատ հավանեցի որ բոլոր դպրոցներում կա լողավազան:

Էլիզաբետ Մեզվրիշվիլի

Հավանեցի երկհարկանի մահճակալները, լողավազանը և շատ հավանեցի տնօրենին:

Թոմա Բաքրքձե

Հավանեցի մարզական պարապմունքները, հայկական երգն ու պարը, լողավազանը, Երևանը... տնօրենի հեծանիվը:

Դեմետրե Գեթիաշվիլի

Հավանեցի ամբողջ կրթահամալիրը, դասավանդողներին, նրանք միշտ ուրախ են, հավանեցի տնօրենին նա շատ լավն է...շնորհակալություն բոլորին:

Լանա Կացիտաձե

Ես հավանեցի լողավազանները և որ դպրոցում զանգ չի հնչում...իսկ քաղաքում քիչ մեքենաներ կան, փողոցները լայն են: Հավանեցի այստեղի պաղպաղակը:

Աննա Կացիտաձե

Լողավազանը, դպրոցը մեծ է, լավ պայմաններ կան…

Լուկա Դիրշկուս

Հավանեցի ամեն ինչ, բաց և մեծ տարածություն է, շախմատը...

Իսկ ի՞նչ տվեց ձեզ այս մի քանի օրը, ի՞նչ եք տանում Երևանից, մեր կրթահամալիրից

Նիա Վախտանգիշվիլի

Ամենակարևորը երևի այն էր, որ սովորեցինք հայկական երգ ու պար:

Ալեքսանդր Կալանդիա

Ինձ համար էլ էր հետաքրքիր Սոնա յարը սովորելը, սկբում ոչինչ չէինք հասկանում, հետո արդեն իմացանք երգի մասին էլ ու շատ ուրախ էինք, որ մի քանի անգամ դպրոցի տարբեր մասերում երգում էին:

Լանա Կացիտաձե

Ես ինձ հետ տանում եմ այստեղի ջերմությունը…

Լիզի Բաքրաձե

Ես առաջին անգամ էի Երևանում ու այստեղ այնքան բաներ կային, շատ նոր բաներ սովորեցի, ինձ թվում է այդ ամեն ինչն էլ տանում եմ ու միշտ կհիշեմ:

Շնորհակալություն անկեղծ պատասխանների համար, հաջորդ հանդիպումը կլինի Թբիլիսիում:

Հարցազրույցը վարեց Ժորա Ավետիսյանը