• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանդիպում ֆոտոլրագրող Անուշ Բաբաջանյանի հետ

Բուլղարիայում՝ ամերիկյան համալսարանի լրագրության բաժինը 2006 թ.-ին ավարտելուց հետո, Անուշ Բաբաջանյանը սկսել է աշխատել BBC Monitoring ծառայության հետ Երևանում: Ավելի քան մեկ տարի BBC- ում աշխատուց հետո, Անուշը սկսել է աշխատել որպես անկախ ֆոտոլրագրող՝ կենտրոնանալով կանանց խնդիրների վրա Հայաստանում: Վավերագրել է նաև Գյումրու երկրաշարժի հետևանքները եւ այլ սոցիալական պատմություններ: 2013 թ.-ին ստացել է դրամաշնորհ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի դոկումենտալ լուսանկարչության նախագծի կողմից, որը նպաստել է Հայաստանի և Թուրքիայի միջև կամուրջներ կառուցելու նրա շարունակական աշխատանքին։ 2012 թ.-ին Անուշը դարձել է «4 պլյուս դոկումենտալ լուսանկարչության կենտրոնի» համահիմնադիր, որը կանանց միավորում է և հասարակական կազմակերպություն: Նպատակն է լուսանկարչության միջոցով մեծացնել կանանց դերը Հայաստանում:

www.anushbabajanyan.net

Մեկ կադր, մեկ հայացք. ուսումնական կինո-ֆոտո փառատոն
Օրը՝ հունիսի 15
Ժամը՝ 11:00
Վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ