• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իրան-Հայաստան բարեկամության միության գործադիր տնօրենը կրթահամալիրում

Ապրիլի 25-ին Իրան-Հայաստան նոր կրթական կամուրջների կայացման հարցով իր գործընկերների հետ կրթահամալիր էր ժամանել «Իրան-Հայաստան բարեկամական միության» գործադիր տնօրեն Մուհամմադ Ռեզա Դամավանդին: Կլոր սեղան քննարկումը տեղի ունեցավ «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ընթերցասրահում: Պարոն Մուհամմադ Դամավանդին իրենց միության պատրաստակամությունը հայտնեց նպաստելու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Իրանի դպրոցների միջև կրթական փոխանակումներին աջակցելու գործում: Որպես այս կարևոր գործի առաջին քայլ՝ նա առաջարկեց, որ մեր կրթահամալիրում սովորողների համար կազմակերպվի պարսկերեն լեզվի ուսուցման դասընթաց: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը դրական արձագանքեց այդ առաջարկությանը և ավելացրեց, որ կրթահամալիրն արդեն հարևան երկրի լեզվի ուսումնասիրման դրական մեծ փորձ է կուտակել` նկատի ունենալով Վրաստանն ու վրացերենը, և կարող են այդ փորձն օգտագործել՝ հայ-իրանական նոր կրթական կամուրջներ կառուցելու գործում: