• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Չար մշակների առակը

Ընթերցեք առակը: Իսկ վերլուծությունները՝ ստորև.

 

  • Իմ կարծիքով առակի միտքն այն է,  որ երբեմն անարժան մարդիկ հանդիպում են արժանավոր մարդկանց։ Արժանավորները նրանց իրենց պես են կարծում և վստահում, սակայն վերջում պարզ է դառնում նրանց ով լինելը, և նրանք զրկվում են իրենց ապրուստի միջոցից – Լաուրա Սարիբեկյան, 12-րդ դաս.
  • Առակն ասում է, որ չար մարդը չի փոխվում և եթե մի անգամ չարություն անի, էլի կանի։ Պետք է չար մարդուն միայն չարության շնորհիվ հաղթել – Գոհար Հովհաննիսյան, 9-րդ դաս.
  • Իմ մեկնաբանությունը այն է, որ ամեն մի սրիկա, ով կարծում է, որ ինքը կարող է հանցանքներ կատարելով հասնել հարստության, մի օր նա կհասնի անհաջողության: - Էրիկ Նիկողոսյան, 12-րդդաս.
  • Չարին  պետք  չէ  չարով  հատուցել. աշխարհը  այդ  դեպքում  կխեղդվեր  չարությունից: Հարկավոր  է ներողամիտ  լինել, կամեցող  և հանդուրժող: - Ջուլի Սիմոնյան, 12-րդ դաս.
  • Առակը Մատթէոսի ավետարանից է. 21 գլխի 33-47 խոսքերը, բայց առակից հետո մի հատված կար, անկեղծ ասած, եթե չկարդայի, կմնայի մինչև կարդալը իմ մեջ ձևավորված կարծիքին: Քրիստոսը առակներով էր խոսում ու իր մասին էր պատմում:  Տերը ուղարկեց իր որդուն, բայց մարդիկ չգնահատեցին: Առակի մեջ սպանեցին, իսկ իրականում խաչին գամեցին: Քրիստոսը շարունակում է ասելով. «Այն քարը, որ շինողներն անարգեցին, նա եղավ անկյունի գլուխ»: Առակի խորհուրդը իմ կարծիքով այն է,  որ մարդիկ չգնահատեցին իրենց ունեցածը (բոլոր ժամանակներում) և անազնիվ գտնվեցին իրենց Տիրոջ առաջ: - Մարիամ Գևորգյան, 11-րդ դաս.