• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրաբարյան ընթերցում-վերլուծություններ

Այգեպանի առակը.

Առակի նշանակությունը իրար հանդեպ վարվելու մեջ է։ Քրիստոսն ասում է,  որ նույնկերպ Աստված կվարվի իրենց՝ մարդկանց հետ՝ պատժելով նրանց։ Հետևաբար պետք է հասկանալ, որ յուրաքանչյուրի վերաբերվում են այնպես, ինչպես ինքը՝ մյուսներին։

«Խնդրանք իմաստության».

«Խնդրանք իմաստության» աղոթքի նշանակությունը Աստծուց իմաստություն և առողջ բանականություն խնդրելու մեջ է,  բարին և լավը խորհելու ու մտածելու, ինչպես նաև Աստծու՝ իր մեծությամբ մեզ պահպանելու խնդրանքը։ 

· Հատկապես ո՞ր արտահայտությունը կառանձնացնես աղոթքից՝ որպես կարևոր խոսք. հիմնավորիր:

«Զբարիս խորհել եւ խօսել եւ գործել»․ ես կարևորում եմ այս արտահայտությունը, քանի որ կարծում եմ՝ բոլորս էլ և՛ խոսում ենք,  և՛ խորհում, և՛ գործում, բայց, ցավոք, միշտ չէ, որ բարին ու ճիշտն ենք խորհում,  խոսում ու գործում, և պետք է խնդրել Աստծուն,  որ մեզ օգնելով՝ մեզ կանգնեցնի ճիշտ ուղու վրա։

Սարուխանյան Ժաննա, «Այբ» ավագ դպրոցի X դասարանի սովորող