• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրաբարյան օլիմպիադայից

Ներկայացնում ենք Եվգենիայի ընթերցումներն ու վերլուծությունները:

Տասը կույսերի առակը.

 

Այս առակը քրիստոնյաներին ուղղված հորդոր է, որպեսզի նրանք պատրաստ լինեն Քրիստոսի երկրորդ գալստյանը։ Եվ տասը կույսերն էլ առակում հենց այդ քրիստոնյաներն են։ Յուղը Աստվածաշնչում Սուրբ Հոգու խորհրդանիշն է։ Իմաստուն քրիստոնյաները ամբողջությամբ լցված են Սուրբ Հոգով, կարդում ու պահպանում են Աստծու խոսքը, անգամ դժվարին ժամանակներում միշտ արթուն են Հոգու կրակով, քանզի բավական «պահեստային ձեթ» ունեն իրենց հոգիներում։ Այլ է հիմար քրիստոնյաների վիճակը։ Նրանք ճանաչում են Տիրոջը, սակայն բնավ հոգ չեն տանում և չեն պատրաստվում «սպասման գիշերվան»։ Նրանք կզրկվեն հարսանեկան խրախճանքի վայելքներից։

Առավոտյան աղոթք.

 

Այս աղոթքի միջոցով աղոթողը շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ իր ողորմածության շնորհիվ արթնացրեց իրեն քնից։ Աղոթքը կարևոր է, քանի որ այն սկիզբ է դնում նոր օրվան, որը պետք է անցնի բարեհաջող և Աստծո օրհնությամբ։ Այստեղ շնորհակալություն է հայտնվում Աստծուն այն բանի համար, որ նա չթողեց մեզ ընդմիշտ քնել, այլ արթնացրեց, որպեսզի ապրենք ևս մեկ օր։

·         Հատկապես ո՞ր արտահայտությունը կառանձնացնես աղոթքից՝ որպես կարևոր խոսք. հիմնավորիր:

Գոհանամքզքէն, ՏէրԱստուածմեր- Ամեն ինչի համար մենք պետք է գոհություն հայտնենք Աստծուն և շնորհակալ լինենք, քանի որ հենց նրա ողորմածության շնորհիվ ենք ձեռք բերել այդ ամենը և հնարավոր է՝ չունենայինք դա։