• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեկնարկել է «Կենգուրու» մրցույթի հայտերի ընդունումը

Հարգելի սովորողներ, արդեն մեկնարկել է «Կենգուրու» ամենամյա միջազգային մաթեմատիկական մրցույթի հայտերի ընդունումը և այն կտևի մինչև փետրվարի 19-ը: Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների այն սովորողները, ովքեր մինչև հայտարարված վերջնաժամկետը (փետրվարի 19)  «ՎՏԲ-Հայաստան»  բանկում կատարել են մրցույթի մասնակցության վճարը և բանկից ստացված վճարման անդորրագիրը ներկայացրել են իրենց դպրոցի պատասխանատուին:

Դպրոցների պատասխանատուներն են. Դպրոց պարտեզ՝ Մանիկ Պողոսյան, Հիմնական և Գեղարվեստի կրտսեր դպրոց՝ Զարինե Պապոյան, Նոր դպրոց՝ Լիանա Հակոբյան, Միջին դպրոց` Սյուզի Հակոբյան և Ավագ դպրոց՝ Արման Երանոսյան:

Մրցույթի մասնակցության համար վճարը կազմում է 970 դրամ, որը փոխանցվում է «ՎՏԲ-Հայաստան» բանկում բացված 160 440 015 767 700 հաշվեհամարին:

«Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը անցկացվում է անմիջականորեն դպրոցներում և բոլոր մասնակից դպրոցներին և աշակերտներին տրվում են մասնակցության հավաստագրեր, հուշանվերներ, իսկ լավագույններին՝ պատվոգրեր ու մրցանակներ: Հաղթողներին սպասվում են արժեքավոր նվերներ, ընդհուպ մինչև եվրոպական երկրներում կազմակերպվող միջազգային ամառային ճամբարի ուղեգիր:

Մրցույթը այս տարի կանցկացվի մարտի 17-ին, սկիզբը՝ ժամը 12:00, ավարտը՝ 14:00: