• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ահազանգ

«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի քաղաքացիական նախաձեռնության խումբը հետևողական շարունակում է կանաչ, մաքուր, բարեկարգ, խնամված միջավայր ունենալուն ուղղված իր գործունեությունը: Երեկ կլոր սեղանի ժամանակ ներկայացրինք մեր կատարած աշխատանքները և 2016թ. անելիքները: Մասնակիցների հարցերից, առաջարկություններից պարզ դարձավ, որ հարցը թաղամասում բոլորին է հուզում, մարդիկ գնահատում են մեր կատարած աշխատանքը և շատերը հաճույքով կդառնան մեր խմբի անդամ, մեզ օգնական ու ընկեր: Ծանոթացան ճարտարապետների ներկայացրած քարտեզին, որտեղ ամեն ինչ պարզ էր, հասարակ, մատչելի յուրաքանչյուր բնակչի:

Սակայն այսօր նկատեցինք, որ մեր կրթական պարտեզում կարծես վերսկսվում են ամառվա վերջում մեզ անհանգստացրած` թ. 181 դպրոցի նախաձեռնած շինարարական աշխատանքներ: Մեզ հայտնի է, որ այդ նախագիծը` որպես անցումները փակող, կրթահամալիրի և թ. 181 դպրոցի սովորողների, բնակիչների անցուդարձին խանգարող, կասեցված էր: Որտե՞ղ է փոխվել այդ որոշումը, եթե, ինչպես գիտենք, քաղաքապետարանում քննարկվում է մեր «Կրթական պարտեզ» նախագիծը: 

Մեզ անհանգստացնող հարցերը ճշտելու և կատարավող աշխատանքի մասին ստույգ տեղեկություններ իմանալու համար եղանք աշխատանքների պատվիրատուի՝ թիվ 181 դպրոցի տնօրենի մոտ: Չստացանք ոչ մի հիմնավորված պատասխան: Ի՞նչ է ստացվում. էս սարն իմն է, էս ծառն իմն է. կուզեմ՝ կկտրեմ…

Հ.Գ. Երբ իմացան մեր գալու նպատակը, բավականին կոշտ արտահայտություն լսեցինք.
- Իմանայի՝ ինչ հարցով եք եկել, դռնից անգամ ներս չէի թողնի…

Իսկ մենք չեն պատրաստվում զիջելու այս հարցում. մեզ, թաղին այսքան ոգևորող կրթական պարտեզը բոլորիս աջակցության կարիքն ունի:

«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» քաղաքացիական նախաձեռնության խումբ