Նկարագրություն:
Համերգից հետո... Ոգեղեն երաժշտությունից սավառնելով, թեթև, անհոգ, լեզվանի, սիրելի մարդկանց հետ թափառումներ աշունոտ Երևանում: Լույսեր, գույներ, ժպիտներ: Աշուն է, օ, շուն իմ, աշուն է, աշուն է... Այսպիսի տաք օրվա այսպիսի լուսա-գույնա-քրքիջախառն ավարտ ... Երևի միշտ այսպես է լինում, երբ երաժշտությունը մտնում է մեջդ, հնչում է ներսում ու ալիք-ալիք ճառագայթում է դուրս... Շորորա, շորարա, շորորա, Շողեր ջան...