• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կանչում էր, կանչում ճամփան անմեկին...

Նկարագրություն: 
Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին՝ Կապույտ երկնքի խորությամբ արբած։ Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին՝ Ուրախ էինք մենք և մեր սիրտը— բաց։ Կանչում էր, կանչում ճամփան անմեկին Ոլորապտույտ մեր առաջ փռված։ Անսահման դաշտն էր փռված մեր առաջ։ Ոսկի հասկերով ողջունում էր մեզ Աշխարհի հեռուն՝ բա՜ց, լայնատարա՜ծ, Արևի շնչով լվացված կարծես։ Իսկ ճամփան, անծայր իրանը փռած, Թավալվում էր մի հսկա օձի պես։ Թեթև քայլերով ու սրտով թեթև Քայլում էինք մենք կայտառ ու ջահել։ Մեր հոգին ուներ թռիչքներ ու թև՝ Ո՞վ էր մեզ արդյոք այդպես հմայել... Նայում էին մեզ լեռները պարթև՝ Կոչո՛ւմն է նրանց— հավիտյա՛ն նայել։ (Եղիշե Չարենց)