Քոլեջի մի խումբ սովորողներով և դասավանդողներով հյուրընկալվեցինք Ներքին Գետաշեն գյուղում: Տպավորված եմ գետաշենցիների հյուրընկալությունից: Մեզ դիմավորեցին դպրոցի մոտ, ծանոթացանք,շատ արագ մտերմացանք և ընկերացանք նրանց հետ: Ներկայացրեցինք մեր կրթահամալիրը, մեր նախագծերը, դպրոցին նվիրեցինք գրքեր: Բարձունքը հաղթահարեցինք մեր նոր ընկերների հետ և հրավիրեցինք այցելել մեզ: Միասին շրջեցինք գյուղում: Եղանք գյուղի եկեղեցում և ջրաղացում: Մի խոսքով անցկացրինք երկու հագեցած և հետաքրքիր օրեր:
Անուշ Աղաջանյան: