• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ե՛վ կախարդական, և՛ վառ, և՛ նրբին...

...Հունիսի 1-ին, երբ ողջ աշխարհը տոնում է մանուկների պաշտպանության օրը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի` պաշտպանության կարիք չունեցող և արդեն վաղուց հունիսմեկյան թիթիզ երգերից Կոմիտասի անցած սեբաստացիները ներկայացնում են «Անտիվիրուս Կոմիտաս» նախագիծը: Նշում են՝ տեսնելով, լսելով, երգելով, լայն ժպտալով, ինքնամաքրմամբ, ինքնաարտահայտմամբ, իրենց երաժշտական տաղանդները բացահայտելով: «Անտիվիրուս Կոմիտաս»-ը օրը նշանավորելու՝ ստանդարտից դուրս միջոց է: Հինգ տարի շարունակ կրթահամալիրում այս կերպ են պաշտպանում սեբաստացիներին` մեր օրերում երաժշտական խիտ բազմազանության մեջ հանդիպող բացիլներից: Պաշտպանում են ամենամեծ` սեփականի նկատմամաբ հարգանք ու մեծարանք, ճաշակ, ձևավորող դեղամիջոցով:...

Մերի Թելունցի անդրադարձը՝ այստեղ...

...Երբ տեսնում ես սովորողների դեմքի արտահայտությունը երգերը կատարելիս, հասկանում ես, որ նրանք զգում են այդ երգերը, հասկանում դրանց ասելիքը։ Շատ է պատահում երբ, օրինակ, հանրակրթական դպրոցներում աշակերտների մոտ միացնում ես Կոմիտասի երգերը, և նրանք սկսում են ծիծաղել առանց անգամ երգի իմաստը հասկանալու։...

Արինա Հակոբյանի անդրադարձը՝ այստեղ...

Առաջարկում եմ նաև ընթերցել  Կոմիտասին ձոնված՝ Սարմենի բանաստեղծությունը.

Լսում եմ ահա մի հոգեզմայլ,
Մի չնաշխարհիկ, մեղմիկ եղանակ,
Գուցե երգում է հեզահամբույր մայր,
Կամ սիրատոչոր, սրտահույզ սոխակ։
Սարի հովե՞րն են այդպես մրմնջում,
Թե՞ սվսվում է արտն ալեծածան,
Մեծ քարավանի զանգե՞րն են հնչում,
Թե՞ մորմոքում է աշունը դեղձան։
... Մաճկա՞լն է լարել անուշ հորովել,
Հովվի շվի՞ն է մրմունջով երգում,
Աղջի՞կն է գուցե յարից խռովել,
Այդպես սրտակեզ լալիս, հեկեկում։
Այդ Կոմիտասն է, որ հնչում է հար
Ե՛վ կախարդական, և՛ վառ, և՛ նրբին...
Դու կապրես, երկրիս մեծ սրնգահար,
Քանի երկնքում կշողա արփին։

 

Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի,

Հրաշալի եռյակի «սելֆին»՝ Արինա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից