2012 թվականին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարելիցին, կրթահամալիրում մեկնարկեց «Բարձունքի նվաճում» ուսումնական-հայրենագիտական նախագիծը:
Արդեն 3-րդ տարին է, որ մենք տարատարիք սովորողներով, դասավանդողներով տարին 2 անգամ հաղթահարում ենք տարբեր բարձրության և մատչելիության բարձունքներ: Ու արդեն ժամանակն է, որ բարձունք հաղթահարող խմբերը սկսեն իրենց նախապատրաստական աշխատանքները, ընտրեն բարձունք, մշակեն ճանապարհները: