• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էկոտուրյան հայտեր

Էկոտուր 2015-ի հայտերի ընդուման ժամանակ արձանագրում ենք մի փաստ, որ անընդահատ ավելանում է մասնակիցների աշխարհագրությունը, ընդ որում ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանի սահմաններից դուրս: Այս անգամ անդրադառնալու ենք Թբիլիսիից ստացված հայտերից մեկին: Մեզ հայտ ներկայացնողը Թբիլիսիի թիվ 2 դպրոցի սովորողներն են: Ճիշտ է, իրականացված նախագծի մասին պատմող հոլովակը մեծ մասի համար անհասկանալի  վրացերենով է, բայց դա չի խանգարում հասականալ այն հանգամանքը, որ մենք գործ ունենք մի հսկայածավալ նախագծի հետ, որին մասնակցել են մոտ 400 հոգի: Ինքնին մասնակիցների թիվն արդեն տպավորիչ է, բայց ավելի տպավորիչ է այն աշխատանքը, որը կատարել են այս դպրոցի սովորողները:  Սովորողները իրենց ձեռքերով պատրաստել են ճիլեր և տնկիներ, որոնք հետագայում տնկելով իրենց դպրոցի հարևանությամբ գտնվող անտառում՝ էապես բարելավել են անտառային էկոհամակարգը: Այս ամենին, ինչպես նաև դպրոցում իրականացվող ողջ գործունեությանը, կարող եք ծանոթանալ՝ դիտելով հետևյալ հոլովակը:

Հարգելի թբիլիսցի գործընկերներ, սիրով սպասում ենք Ձեզ կրթահամալիրում: