• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տնտեսագիտական միամսյակ. բանավեճ

Ուշադրություն...

«Տնտեսական միամսյակ»-ի շրջանակում վաղ՝ ապրիլի 8-ին, նախանշված «Ինֆլյացիան ավելի դրական, թե՞ բացասական երևույթ է» թեմայով բանավեճը՝ առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով կկայանա ուրբաթ օրը, ապրիլի 10-ին՝ ժամը 11:00-ին, Ավագ դպրոցի ընթերցասրահում: Թեմայի շրջանակներում բանավիճելու են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վարժարանի և «ԱՅԲ» կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողներից ձևավորած թիմերը:

Դիրքերը կպաշտպանեն՝

Կողմ դիրք՝ «ԱՅԲ» կրթահամալիր, «AybEcon» թիմ, Սյուզաննա Մկրտչյան, Լյուսի Ասլանյան, Ռաֆիկ Մովսիսյան, Աննա Լալայան, Լեսման Սանթրոսյան։

Դեմ դիրք՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, «Վարժարանցիներ» թիմ, Լիլիթ Աղաջանյան, Հովհաննես Իխտիարյան, Մերի Թելունց, Կարինե Հովհանիսյան, Վլադիմիր Ռափյան:

Ժյուրիի կազմը՝  Կենտրոնական բանկի մասնագետներ:

Գնահատման կարգը. 

  • Թեմայի վերաբերյալ ներկայացված նյութի բովանդակությունը (առավել. 10 միավոր),
  • Բանավեճ: Հարցերի սրություն և ճկուն պատասխաններ (10),
  • Թիմային աշխատանք, խոսքի մշակույթ և վարվեցողության կանոններ (10):
Բանավեճին հարցադրումներով  կարող է ներառվել նաև լսարանը:
 
Անհարմարություններ համար հայցում ենք շահառուների ներողամտությունը...