• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջին բանավեճը կայացավ...

«Տնտեսական միամսյակ» ուսումնական ստուգատեսի շրջանակներում այսօր տեղի ունեցավ նախանշված  առաջին բանավեճը: «Գյուղատնտեսություն, թե՞ արդյունաբերություն» թեմայով բանավեճեցին  միջին դպրոցի սովորողները: «Գյուղատնտեսություն» դիրքը պաշտպանում էին Մարիամ Մանսուրյանը, Անի Ջանոյանը և  Արաքս Հովհաննիսյանը, իսկ «Արդյունաբերություն» դիրքը՝ Էրիկ Թելունցը, Միքայել Գրիգորյանը և Էմիլ Հովհաննիսյանը:

Նշենք, որ բանավեճն անցավ բավական հետաքրքիր, և գնահատող ժյուրին, ներկա սովորողները շատ գոհ մնացին բանավեճից: Երկու թիմերից ակտիվությամբ հատկապես աչքի ընկան  Էրիկն ու Մարիամը:

Տեղեկացնենք, որ ժյուրիի կազմում ընդգրկված էին՝ Արաքս Մանուչարյանը (ԿԲ), Նարեկ Ղազարյանը (ԿԲ) և Լիլիթ Գասպարյանը (Ավագ դպրոց), որոնց հայտնում ենք մեր շնորհակալությունը:

Առանձնահատուկ կեցցեներ  մասնակից սովորողներին, որոնց շնորհիվ կայացավ բանավեճը:

Վերջում, տեղեկացնենք, որ բանավեճը գնահատող ժյուրիի գնահատականների արդյունքում հաղթող ճանաչվեց Էրիկի, Միքայելի և Էմիլի ձևավորած թիմը:

Բանավեճի լուսանկարները՝ այստեղ...