• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ձմեռ պապ 2015» մրցանակներ շնորհելու մասին

2014թ. ուսումնական գործունեության արդյունքներով «Ձմեռ պապ 2015»  մրցանակներ շնորհել կրթահամալիրի դպրոցների

  1. դասավանդողներին.
  • Անուշ Ասատրյանին՝ սովորողների հետ Մարմարյա սրահի ծաղիկների հետևողական խնամքի (արդեն երկու տարի), բույսերի անընդհատ ավելացման, այն ծաղկանոցի վերածելու համար.
  • Տաթև Աղաջանյանին՝ կիթառը լրացուցիչ կրթության գործիք դարձնելու և կիթառահարների նվագախմբի համար.
  • Գոհար Սմբատյանին՝ նախադպրոցական կրթական ծրագրի ֆիզիկական և մեդիա միջավայրը առաձնահատուկ բարեխղճությամբ և խնամքով կազմակերպելու համար.
  1. սովորողներին.
  • Նոր դպրոցի 5-րդ դասարանի սովորող Լիդիա Կամենդատյանին՝ կրթահամալիր շռնդալից մուտքի համար.
  • Նոր դպրոցի 5-րդ դասարանի սովորող Մարիամ Մայիլյանին՝«Նոր»ռադիոյի աշխատանքներում բացառիկ ակտիվության և նախաձեռնողականության համար.
  • Դպրոց-պարտեզի 4-1 դասարանի սովորող Մարկ Միկաիլինև 5-1 դասարանի սովորող Վիկտորյա-Անի Միկաիլին`դասարան, դպրոց, կրթահամալիր արագ և ամբողջական ներառվելու, ծրագրային նկատելի առաջընթացի համար.
  • Գեղարվեստի կրտսեր դպրոցի 4-րդ դասարանի սովորող Մարիետա Դալալյանին՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցի միջավայրի ձևավորմանը ակտիվ, խնամքին՝ բարեխիղճ, սրտացավ ու հետևողական մասնակցելու, կրթահամալիրի օրացույցով որոշված ծեսերին, տոներին նախաձեռնություններով հանդես գալու համար.
  • Հիմնական դպրոցի 5-րդ դասարանի սովորող Տիգրան Արզումանյանին՝ մաթեմատիկական ստուգատեսին հետևողական մասնակցության և հաղթանակի համար.
  • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորող Էրիկ Թելունցին՝ «Շողակն» բլոգը  հիմնադրելու և վարելու համար.
  • Միջին դպրոցի 9-րդ դասարանի սովորող Սիրուշիկ Սահակյանին՝ «Բան» ռադիոյի աշխատանքներում անձնական կարևոր ներդրման համար.
  • Միջին դպրոցի 9-րդ դասարանի սովորող Տիգրան Աբրահամյանին՝ «Առականի» բլոգի համար.
  • Վարժարանի10-րդ դասարանի սովորող Էմմա Իսախանյանին՝«30 օրնկարչությանհետ​» նախագծի համար.
  • Վարժարանի 12-րդ դասարանի սովորող Մանուկ Խաչատրյանին՝ վարժարանի 3-րդ հարկիպատը ձևավորելու համար.
  • Գեղարվեստի ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորողներ Սուրեն Պողոսյանին, Հայկ Դարբինյանին և Դավիթ Խալաթյանին՝ Art TVնախագծիհամար.
  • Գեղարվեստի ավագ դպրոցի 12-րդ դասարանի սովորողներ Հայկ Գրիգորյանին, Էլիզա Բաղդիյանին՝ հեղինակային կրթական ծրագրի ամբողջական արդյունքը իրենցով ներկայացնելու համար.
  • Միջին դպրոցի 9-րդ դասարանի սովորող Արման Մարտիրոսյանին՝ ընդհանուր պարապմունք-համերգներին երաժշտական մշտական ներկայության համար
  • Ավագ դպրոց-վարժարանի10-11-րդ դասարանցի Նարեկ Սահակյանին, Արինա և Էլինա Հակոբյաններին, Մերի Թելունցին, Մարիամ Գևորգյանին՝ Նոր տարում նոր ծնունդ «Թարգմանիր» բլոգի համար
  • Ավագ դպրոց-վարժարանի10-րդ դասարանի սովորող Ֆրեդ Սահակյանին՝ հեղինակային հաղորդումների համար
  • Քոլեջի 4-րդ կուրսի ուսանողՄարիամ Խանաղյանին՝ արտաքին և ներքին միջավայրի ձևավորման գործում, դպրոցի մուտքի, արտաքին պատերի, էսքիզներով ներքին ձևավորման հարցում և նախաձեռնող, և հետևողական լինելու համար.
  • Գեղարվեստի ավագ դպրոցի 11-րդ դասարանցի Էրիկ Բաբաջանյանին անդադրում-անհապաղ ֆոտո-տեսալուսաբանման համար
  • Հիմնական դպրոցի 2-րդ դասարանցի ​Մարկ Հովհաննիսյանին՝ TV 6-ի համար
  • Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարանցի Նարե Ղալամքարյանին՝ «Բա պապիդ չե՞ս կարոտել» նյութի, հրապարակախոսական բլոգի համար
  • Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարանցի Արտյոմ Մամարյանին՝«Քաղաքակրթություններն ու հայ ժողովուրդը​» հոդվածի համար
  • Նոր դպրոցի 2-րդ դասարանցի Էլեն Կարապետյանին՝ անսովոր տոնածառ դառնալու համար
  • Ռադիո «Բան»-ին բազմազան, բազմալեզու լրատվության համար
  • Միջին դպրոցին`աշխատանքային գործիքներ` հերթապահ դասարանի գործառույթների հետևողական կիրառման և զարգացման համար

Կրթահամալիրի 2015թ. պարգևատրման ֆոնդից յուրաքանչյուր ուսուցչի վճարել 80.000  դրամ, սովորողի՝ 10.000 դրամ:

Հիմք՝ դպրոցների ղեկավարների, մանկավարժության կենտրոնի ղեկավարի առաջարկությունները, կրթահամալիրի 2015թ. պարգևատրման ֆոնդը։

 

Կրթահամալիրի տնօրեն`                    Ա. Բլեյան