• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

Հունվարի 26-30-ի Կրթահամալիրի ստուգատեսային ճամբարին մասնակցող Արցախի, Հայաստանի մարզերի՝ Սպիտակի, Գորիսի, Գավառի և Վանաձորի ուսուցիչների և սովորողների խմբերին ս.թ. հունվարի 25-30-ին կրթահամալիրում պատշաճ ընդունելու համար.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել (հավելված 1).

 

  • Ազնիվ Հովհաննիսյանին՝ Արցախի (հունվարի 25-30-ին) խմբի համար
  • Մարթա Ասատրյանին և Էկոակումբին՝ Սպիտակի (հունվարի 26-30-ին) և Գավառի (հունվարի 27-30-ին) խմբերի համար
  • Էմանուել Ագջոյանին և հայրենագետների ակումբին՝ Վանաձորի (հունվարի 28-30-ին) և Գորիսի (հունվարի 29-30-ին) խմբերի համար
  1. գիշերակացը կազմակերպել կրթական փոխանակումների Դպրոց-պարտեզի, Հիմնական դպրոցի և Գեղարվեստի դպրոցի կացարաններում, պատասխանատուներ` Տաթև Բլեյան, Գոհար Բալջյան և Գայանե Առաքելյան.
  2. սնունդը` նախաճաշ և ընթրիք – կացարանների խոհանոցներում, ճաշ` ըստ ծրագրի: Նախաճաշը, ընթրիքը կազմակերպել յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, ճաշը` 500-ական դրամի չափով:
  3. ընդունել ի կատարում պատասխանատուների կազմած ընդունելության ծրագիրը:

 

Կրթահամալիրի տնօրեն`                    Ա. Բլեյան