Բնագիտատեխնիկական ստուգատեսի մասնակիցների շարքերը համալրեցին նաև Գավառի համար 2 միջնակարգ դպրոցի սովորողները:
Առավոտից կրթահամալիրում հետաքրքիր անցուդարձ է, բոլոր սրահներում վարպետության դասեր, հյուրեր, նոր մարդիկ են: Այժմ ես գավառի հյուրերին եմ կցվել և նրանց սիրով ուղեկցում եմ Կրթահամալիրում: Ավելու ուշ ուղևորվելու ենք Էջմիածին:
Այ, սիրում եմ այսպիսի անսպասելի շրջադարձներ, քանի որ, մի քանի ժամ առաջ պատրաստվում էի գնալ, տուն, իսկ հիմա նոր ընկերներիս հետ եմ շփվում: Դե լավ, առայժմ...
Միջին դպրոց,6-րդ դասարան՝ Արեն Պողոսյան