• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ N 14

05.12.2014թ.

2014թ. դեկտեմբերի 8-ին, ժամը 15.00-17.00 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ՀՀ ՊՆ-ն անցկացնում է Աջափնյակ, Դավիթաշեն և Մալաթիա-Սեբաստիա համայնքների հանրակրթական հաստատությունների  զինվորական ղեկավարների ամփոփիչ խորհրդակցություն՝ ռազմահայրենասիրական դաստիարակության, ՆԶՊ նյութատեխնիկական բազայի համալրվածության մակարդակի, զորակոչային պատրաստության վերաբերյալ: Ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար.

  1. ստեղծել աշխատանքային խումբ՝ հետևյալ կազմով.

Առնոլդ Բլեյան
Սաղաթել Խլղաթյան
Մարիետ Սիմոնյան
Գևորգ Հակոբյան
Արտյոմ Խաչատրյան
Սյուզի Մարգարյան
Ռուդիկ Սահակյանց
Դավիթ Ֆահրադյան
Նաիրա Հարությունյան

  1. հաստատել ընդունելության ծրագիրը (հավելված).

Հիմք՝ ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար 02.12.2014թ. թիվ 04/15/14860-14 գրությունը:

Կրթահամալիրի տնօրեն`                    Ա. Բլեյան

Հավելված

Ծրագիր

14.45-15.00 - Մասնակիցների դիմավորում Մարմարյա սրահում. երաժշտական-թատերական-մարզական համարներ: Պատասխանատու՝ Սյուզի Մարգարյան, Կարեն Խաչատրյան

15.00 -15.15 - Ռազմամարզական կարողությունների ներկայացում մարմնամարզական դահլիճում: Պատասխանատու՝ Դավիթ Ֆահրադյան, Նաիրա Հարությունյան

15.15-15.30 - Շրջայց Մայր դպրոցում, ծանոթություն «Սեբաստիա» մարզադաշտին, հրաձգարանին: Պատասխանատու՝ Առնոլդ Բլեյան, Ռուդիկ Սահակյանց

15.30-17.00 - Հավաքի մասնակիցների ծրագրային պարապմունք երաժշտության դահլիճում: Ֆիլմի ցուցադրում, ելույթներ: Պատասխանատու՝ Լիլիթ Մելքումյան, Սեն Միքայելյան: Հավաքի մասնակիցներին կրթահամալիրում սովորողների ֆիզիկական կրթության, կամային որակների, ինքնուրույն քաղաքացիական կյանքի պատրաստության հանրակրթական համակարգի ներկայացում. պատասխանատու՝ Գևորգ Հակոբյան, Արտյոմ Խաչատրյան

17.00 - Սուրճ, թեյ: Պատասխանատու՝ Զարուհի Ավետիսյան