• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքների վերաբաշխման մասին

Հրաման N 14-586

01.12.2014թ.

2014թ. դեկտեմբեր, 2015թ. հունվար-փետրվար ամիսներին կրթական օբյեկտների շահագործման, ընթացիկ սպասարկման աշխատանքներն ավելի արդյունավետ-մոբիլ կազմակերպելու համար.

  1. կրթական օբյեկտների շահագործման խմբի աշխատողների միջև կատարել աշխատանքների՝ ջեռուցման ներքին ցանցերի, կաթսայատների սպասարկման, բակային աշխատանքների՝ հարթ տանիքների, ջրհորդանների, տանիքի կաթոցների, ջերմամեկուսացման աշխատանքների, դպրոց բերող ճանապարհների, դպրոցամերձ տարածքների  մաքրում ձնից, սառույցից, տերևներից, աղբից մաքրման ստորև ներկայացված վերաբաշխում.
  • Համլետ Կարապետյան - Դպրոց-պարտեզ, Մեդիակենտրոն, Հիմնական դպրոց
  • Աշոտ Խաչատրյան- Արհեստների դպրոց, Գեղարվեստի դպրոց, Նոր դպրոց
  • Քաջիկ Բաբայան- Մայր դպրոց 
  1. բոլոր կրթական օբյեկտներում.
  • Օնիկ Դավթյան– եռակցման-մետաղագործական, կոյուղու համակարգի վթարների, արտակարգ պատահարների վերացման աշխատանքներ
  • Էդուարդ Գավարյան– սանտեխնիկական, դրա հետ կապված վթարների, արտակարգ պատահարների վերացման աշխատանքներ
  • Կորյուն Ստեփանյան–էլեկտրականության, էկելտրախնայողության, վթարների ու արտակարգ պատահարների վերացման աշխատանքներ
  1. նշված աշխատողների աշխատաժամանակը սահմանել երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 8.30-17.00, շաբաթ՝ ժամը 9.00-13.00:

Կրթահամալիրի տնօրեն՝               Ա. Բլեյան