• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Բնապահպանական կրթության ցանցի կարողությունների հզորացում» սեմինարի ամփոփում

Ավարտվեց «Բնապահպանական կրթության ցանցի կարողությունների հզորացում» թեմայով եռօրյա աշխատանքային սեմինարը, որը իրականացվում էր Աղվերանում:
Սեմինարի նպատակն է զարգացնել ցանցի կազմակերպչական կարողությունները, մշակել ռազմավարություն բնապահպանական կրթության ուղղությամբ :
Ծրագիրը ֆինասավորվում են  UNDP և Այ Թի Փի հիմնադրամները:
Եռօրյա սեմինարային օրերը բավականին հագեցած էին: Հիմնական թեմաներն էին «Կապը», «Ոլորտի փիառ մարկետինգը», «Ռազմավարության պլանավորումը», «Միասնական և համագործակցային ռազմավարությունը»,  «Քաղաքականությունների վերլուծությունն  ու մոնիթորինգը»: Սեմինարի թեմաները նախապես քննարկվել էին ցանցի անդամների հետ և ընտրվել էին նրանց առաջարկով:
Նախատեսվում է յուրաքանչյուր ամիս կազմակերպել նմանատիպ աշխատանքային հավաքներ, ցանցի անդամների հետ քննարկել թեմաներն ու ընտրել առավել անհրաժեշտ թեմաները:
Այս ծրագրի շրջանակներում բավականին մեծ գործնական գիտելիքներ ստացանք: Սեմինարին մասնակիցներն էին Էյ Թի Փի հիմնադրամի աշխատակիցները,  Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի ՀԿ-ն,  «Կրթություն հանուն կայուն զարգացման» ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն –ի ներկայացուցիչները,  Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ-ն,  Հայաստանի մանուկներ հիմնադրամ ՀԿ-ն, WWF-Հայաստանի ներկայացուցիչը, Տապան Էկո-ակումբ ՀԿ , Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիան,  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ու «Փոքրիկ Իշխան»  կրթահամալիրը: 
Կրթահամալիրի «ԲԿՑ» անդամ դառնալը շատ կարևոր է, քանի բնապահպանական կրթության ոլորտում մեր փորձն ու աշխատանքը շատ մեծ է ,ինչը իր դերը կունենա ցանցի աշախատանքների կազմակերպման մեջ: