• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամեն օր անցնենք մեր կամրջով

Կեցցեն մեր ստեղծած հայ-վրացական հանրակրթական կամուրջները, որ հնարավորություն են տվել-տալիս մեր սովորողներին, ուսուցիչներին հազար ու մի պայծառ-բարեկամական պատմություն գրանցելու, անհատական, ընտանեկան ու խմբային-դասարանական ընկերություն հաստատելու։ Եկեք իրար պատմենք այդ մասին, փոխանցենք մեր ընկերությունը մեր կրտսերներին, ինչպես այդ կամուրջների հիմնադիրները՝ Գիորգի Մոմցելիձեն և ես ենք անում. տեսեք՝ ինչ ընկերներ են Դավիթ Բլեյանն ու Նիկոլոզ Մոմցելիձեն։ 
Այսօրվանից սկսում ենք ուսումնական նախագիծ «Իմ անհատական պայծառ էջը»։  Արդյունքները՝ որպես կրթահամալիրում վրացերենի ուսուցման ստուգատեսի բաղկացուցիչ, կներկայացվեն ապրիլի 14-ին Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի ներկայությամբ։