• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պատմվածքների հետքերով

Գիտակների ակումբի գիտակ անդամների հետ ուենցածս ճամփորդությունը թերևս ամենամշակութայիններից էր: Անդամների կողմից ջերմ ընդունելության արժանանալուց հետո ես սպասում էի նման ջերմություն նաև քաղաքից ու ստացա: Թերևս մի քիչ մռայլ էր, բայց գյումրեցու սիրելի թաղամասի մասին լսած պատումներից հետո ես քաղաքը տեսա այնպիսին, ինչպիսին այն եղել էր դեռ տարիներ առաջ: Ու սիրեցի: Իսկ օրն այնքան հագեցած ու հետաքրքիր անցավ, որ գոնե ես մոռացել էի ժամանակի մասին: Փողոցներում թափառելուց, թանգարաններ ու եկեղեցիներ այցելելուց հետո Ջառմա ակումբի սկզբունքներին համաձայն «hյուր» գնացինք Հացիկ գյուղ: Խաղեր, զրույցներ, հատուկ մեր տղաների կողմից պատրաստված խորոված. էլ ի՞նչ էր մեզ հարկավոր: Տունդարձի ճանապարհին պոզիան ու երգը միախառնվեցին իրար: Հոգնություն ասվածը մեզ խորթ էր: Ճամփորդությունը կայացավ բառիս բուն իմաստով: Ճանաչեցի ու հասցրեցի սիրել բոլոր անդամներին: Այս ամենն այսպես ստացվեց բոլորի շնորհիվ: Ուրեմն ես շնորհակալ եմ բոլորին: 

Շուշան Սողոմոնյան: