«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Թվում է՝ գոնե որպես բանասեր, ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ գիտես Նրա՝ Հովհաննես Թումանյանի մասին, ու հազիվ թե ինչ-որ բան հայտնաբերես, որ քեզ արմանք ու զարմանք պատճառի, բայց մեկ էլ ամեն անգամ էնպիսի մի բան ես գտնում, որ քեզ ու քեզ, եսիմ որերորդ անգամ զարմանքից քար ես կտրում՝ ոնց կարող էի սա չիմանալ կամ չկարդալ, կամ էլ կարդալուց ուշադիր չլինել: