• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տնօրհնեք

Դեռևս առաքելական շրջանից Քրիստոսի աշակերտները այցելում էին մարդկանց տները՝ Ավետելու Քրիստոսի ծնունդն ու Հարությունը: Ըստ Սուրբ եկեղեցու կանոնի, Աստվածհայտնության և Հարության տոներից հետո, եկեղեցու հովիվները շրջում էին մարդկանց տները՝ կատարելով տնօրհնյաց կարգ և իրենց հայրական հորդորներով խրատում, մխիթարում նրանց: Ինչպես Ծննդյան գիշերը հովիվները, հրեշտակից ավետիս ստանալով, ընծաներով հանդերձ մտան այն այրը, ուր ծնվեց Քրիստոսը, այդպես էլ եկեղեցու հոգևոր հայրերը մտնում են մեր տները՝ բերելով Աստծո օրհնությունը: Քահանան օրհնում է տան ջուրը, հացն ու աղը ապա օրհնված ջուրը խաչով ցողում տան պատերին, խնկարկում տունն ու նրա բնակիչներին՝ հայցելով Տիրոջից խաղաղություն, պահպանություն և բարօրություն: