• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուրբ Ծննդյան ճրագալույց

Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը մինչև 4-րդ դար բոլոր քրիստոնյաները տոնում էին հունվարի 6-ին: 5-րդ դարից սկսած արևմտյան եկեղեցիներն այն տեղափոխեցին դեկտեմբերի 25-ին, փորձելով ազատվել արևի ծննդյան հեթանոսական տոնից՝ այն փոխարինելով <<Իմանալի Արեգակի լույսի>> տոնով: Հայ Առաքելական Եկեղեցին չփոխեց առաքելական ժամանակներից ավանդված, սահմանված կանոնն ու մինչ այսօր պահպանել է հնավանդ սովորությունը՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Մկրտության տոնը կատարելով հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան ճրագալույցի Պատարագը: Ճրագալույց նշանակում է ճրագ, մոմ լուցանել-վառել, որն էլ խորհրդանշում է բեթղեհեմյան աստղը, որն առաջնորդեց մոգերին: Այդ ժամանակ մարդիկ իրար ողջունում և տալիս են ավետիսը Քրիստոսի ծննդյան ասելով՝ Քրիստոս ծնավ և հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի: Ճրագալույցի պատարագից հետո մարդիկ իրենց տներն են տանում եկեղեցուց վառված մոմերը, ճրագները, որն էլ խորհրդանշում է Քրիստոսին՝ իմալալի լույսին: Մանուկ Հիսուսի ծննդյամբ մեր մեջ հաստատվեց Աստծո թագավորությունը՝ մարդը հասկացավ և իմաստավորեց իր գոյությունը, իմաստավորեց իր կյանքը: Հիսուսի այս հրաշափառ ծննդյամբ մենք  նույնպես պետք է մաքրեք մեր հոգիները, մեզանից հեռու վանենք խավարն ու հեռու մնանք մեղքի ճանապարհներից:

Նկարը՝ Հայկ Սայադյանի