Կասկածներ կան, որ կթանկանա հասարակական տրանսպորտի գինը և այդ թանկացումը կլինի հատկապես ձմռանը, որ ցրտերի պատճառով մարդիկ չկարողանան դուրս գալ փողոց եւ բողոքի ակցիաներ կազմակերպել:
Թանկացումը մեզ` շարքային քաղաքացիներիս, հատկապես դպրոցականներին ու նրանց ծնողներին, ֆինանսական լուրջ դժվարությունների առջեւ կկանգնեցնի: Բացի այդ, Երեւանում հասարակական տրանսպորտը, հատկապես երթուղային տաքսիները, որ հիմնական տրանսպորտն է, շատ անհարմար են և նույնիսկ ինչ-որ տեղ վտանգավոր`տարեցները դժվարանում են բարձրանալ ու նեստել տրանսպորտ, հատկապես, որ վարորդն էլ չի համբերում որ մարդիկ տեղավորվեն եւ անմիջապես տեղից պոկում է մեքենան, նոր բարձրացածին պատեպատ ու նստածների գլխներին տալով: Մեքենան այնքան են ծանրաբեռնում, որ մարդիկ իրար վրա են հայտնվում, ինչը շատ տհաճ է: Իսկ մարդիկ ստիպված են խցկվում երթուղայինի մեջ, քանի որ դրանք ժամանակացույցով չեն երթեւեկում ու մարդիկ վախենում են, որ կուշանան աշխատանքից եւ դասից: Անհարմար ու բարակ աստիճանների պատճառով նունիսկ երիտասարդներն են շատ հաճախ ոտք ու գլուխ հարվածում: Դեպքեր են եղել, որ բժիշկների կարիք է զգացվել:
Սպասարկումն ու վարորդների վարքը մի առանձնահատուկ թեմա է: Նրանք ցանկացած դժգոհության դեպքում կարող են հարձակվել ուղեւորի վրա, կոպտել, նույնիսկ հայհոյել, լկտիաբար ծխել ու միացնել ռաբիս երաժշտություն: Ես տեսել եմ, որ վարորդը ղեկին նստելուց առաջ մի քանի շիշ գարեջուր է խմել:
Եվ այս պայմաներով ցանկանում են ուղեւորափոխադրման վարձը թանկացնել: Ի՞նչ է լինելու այս ամենի վերջը:
Աստղիկ Ստեփանյան, գեղարվեստի ավագ դպրոց, 11-րդ դաս.