Անցած շաբաթ օրը` նոյեմբերի 16-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ սովորողներ դպրոցի պատմության ուսուցիչ, հասարակագետ Արտակ Զարգարյանի գլխավորությամբ գնացել էին ՀՀ նախագահի նստավայր` ծանոթանալու նրա վարչական ապարատի գործունեությանը: Ըստ ընկեր Զարգարյանի` արդեն մեկ տարի է, ինչ կազմակերպվում է սովորողների պարբերաբար այցելություններ ՀՀ նախագահի նստավայր: Աշակերտները նախագահականի աշխատողի ուղեկցությամբ շրջել են նախագահականի դահլիճներում և մասնաշենքերում: Դրանցից ամեն մեկը նախատեսված են կոնկրետ արարողություններ անցկացնելու համար. մի դահլիճում կազմակերպվում են հանդիպումներ արտերկրից ժամանած պաշտոնյաների հետ, մյուսը նախատեսված է մրցանակների հանձման համար, մեկը` տարբեր միջոցառումների եւ այլն:
Ընկեր Զարգարյանը պատմեց, որ նախագահի նստավայրում կար մի սրահ, որտեղ ցուցադրված էին այլ երկրների նախագահների կոմից մեր հանրապետության 3 նախագահներին հանձնված նվերները: Դրանք շատ մեծ արժողություն ունեն, և հանդիսանում են մեր պետության սեփականությունը: Նախագահականում կա բուխարու սրահ, որտեղ իրականացվում են դռնփակ հանդիպումներ այլ երկրների պաշտոնյաների հետ: Կա նաև մի սենյակ, հատկացված առաջին տիկնոջը, որտեղ նա ընդունում է Հայաստան ժամանած օտար երկրների առաջին տիկնանց:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների խումբը հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի նստավայրի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լուսինե Գևորգյանի հետ, որը նամակների բաժնի պատասխանատուն է: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նախագահի նստավայրի մասին պատմող ֆիլմի դիտում, որից հետո տեղակալը սովորողներին պատմել է նստավայրի ստեղծման եւ նշանակության եւ նախագահի լիազորույունների մասին: Նա նաև պատասխանել է աշակերտների հարցերին, այդ թվում` Հայաստանի տնտեսական իրավիճակի վերաբերվող այն հարցի. Կա՞ն արդյոք տնտեսական ճյուղեր, որում Հայաստանը առաջատար է: Լուսինե Գևորգյանը պատասխանել է, որ. կան տնտեսության ոլորտի այդպիսի ճյուղեր: Ասել է նաեւ, որ մյուս ճյուղղերի զարգացման վրա տարվում են աշխատանքներ:
Էքսկուրսիայի վերջում աշակերտները նվեր էլ են ստացել` կրիչներ, նախագահի նստավայրում արված լուսանկարներով, իսկ հեռանալուց առաջ, լրացրել են մի հարցաթերեթիկ, և շատ հավանական է, որ հարցաթերթիկի հարցերին լավ կամ գերազանց պատասխանողները ևս մեկ հնարավորություն կունենան այցելելու ՀՀ նախագահի նստավայր:
Կարինե Կիրակոսյան, ավագ դպրոց-վարժարան, 10-րդ դաս.