• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Digitec Expo2013 9-րդ ամենամյա ՏՀՏ/ԲՏ ցուցահանդեսին մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ N 13-452

20.09.2013թ.

2013թ. հոկտեմբերի 4-ից 6-ը Երևանի մաթեմատիակական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում Digitec Expo 2013 9-րդ ՏՀՏ/ԲՏ ցուցահանդեսին կրթահամալիրի պատշաճ մասնակցության համար.

  1. ստեղծել աշխատանքային խումբ.
    Լուսինե Բուշ, համակարգող
    Գրիգոր Խաչատրյան
    Տիգրան Պարսիլյան
    Քնարիկ Ներսիսյան
    Լիլիթ Ազիզխանյան
    Սյուզի Մարգարյան
    կրթահամալիրի դպրոցների հանրակրթական դիջիթեքի պատասխանատուներ
    info.mskh  լրատվական:
  2. Տաղավարում տեղադրել երկու էկրան, կրթահամալիրի բանները։
  3. Ցուցահանդեսին ներկայացվում են.
  • «Մոբիլ դպրոց» ֆլեշ-մոբ ցուցահանդեսի բացման ժամանակ.
    էքսպոյի ամբողջ տարածքով` բակում, խոտերի վրա, աստիճանների վրա և այլն, Ինթելի նեթբուքներով դասարաններ, փոքր խմբեր, ուսումնական աշխատանք (80-100 սովորող), այդ թվում` մոբիլ մաթեմատիկա, գեղարվեստ` նեթբուքներով պար, կերպարվեստ, ներկայացում, կարաոկե. պատասխանատու` Քնարիկ Ներսիսյան, դպրոցների կազմակերպիչներ.
  • էքսպոն որպես մոբիլ դպրոցի ուսումնական տարածք.
    տաղավարի մի էկրանին` կրթահամալիրի սովորողների ռեպորտաժները, հարցազրույցները, ներկայացումները, քննարկումները, ուսումնասիրությունները  Դիջիթեք էքսպոյից. պատասխանատու` հերթապահ 12-14 հոգիանոց խմբեր (2 ուսուցիչ, 10-12 սովորող).
  • նախագծային ուսուցումը կրթահամալիրի դպրոցում, դասարանում. 
    տաղավարի մյուս էկրանին`  ռեպորտաժներ կամ առցանց պարապմունքներ կրթահամալիրի դպրոցից, դասարանից, ակումբից. բլոգներում, ենթակայքերում`նախագծերի աշխատանքային ընթացք, ավարտուն նախագծերի տեսաֆիլմեր, նյութեր. պատասխանատու` Տիգրան Պարսիլյան, դպրոցների, ակումբների, ուսումնական նախագծերի ղեկավարներ.
  • Հանրակրթական Դիջիթեք 2014-ը.
    Դիջիթեք էքսպոյի առաջին իսկ օրվանից տրվում է Հանրակրթական Դիջիթեք 2014-ի մեկնարկը: DigitecEdu-ի ենթակայքում հրապարակվում են նորությունները, դիջիթեքյան նախագծերը, գովազդվում է դիջիթեքը.
  • տարածվում են նաև կրթահամալիրի մասին տեղեկատվական թերթիկներ. պատասխանատու` Սուսան Մարկոսյան, Գրիգոր Խաչատրյան:
  • Էքսպո այցելող բոլոր սովորողները կրում են կրթահամալիրային տարբերանշաններ` գլխարկ, շապիկ, բեյջ, տարբերանշանով նեթբուքներ։
  1. Սովորողների և դասավանդողների տրանսպորտային փոխադրումն իրականացվում է կրթահամալիրի` հատուկ ձևավորված, «Հանրակրթական Դիջիթեք 2014» ցուցանակ կրող փոխադրամիջոցով. պատասխանատու` Լիլիթ Ազիզխանյան։
  2. Էքսպոյում հոկտեմբերի 5-ին նշվում է ուսուցչաց տոնը` տոնական ֆլեշ-մոբ, այդ օրվան նվիրված նախագծեր (էլեկտրոնային բացիկներ, շնորհավորանքներ, կարաոկեներ, տեսահոլովակներ). պատասխանատու` Սյուզի Մարգարյան։
  3. Լուսինե Բուշի հայտով տրամադրել անհրաժեշտ նյութեր և միջոցներ.
    Էլ.գրատախտակ -2 հատ
    Պրոյեկտոր - 2 հատ
    Smart Response վահանակներ - 1 հավաքածու
    Aver Media գրիչներ – 1 հավաքածու
    Intel-ի նեթբուքներ -10 հատ տաղավարում
    Անհրաժեշտ լարեր, մարտկոցներ
    Երկլեզու բուկլետներ` կրթահամալիրի, դիջիթեքի - 500-ական
    Ինտերնետ կրիչ - 1։
  4. Դիջիթեք էքսպոյի, դրան կրթահամալիրի մասնակցության հանգամանալից լուսաբանումը համարել ուսումնական աշխատանք. պատասխանատու՝ հերթապահ խմբեր, info.mskh,  TVmskh։
  5. Ցուցահանդեսի օրերին կրթահամալիրի տաղավարում ապահովել նախագծի ղեկավար Լուսինե Բուշի, Հերմինե Անտոնյանի, Տիգրան Պարսիլյանի  անընդհատ ներկայությունը։
  6. Լուսինե Բուշի ներկայացմամբ հաստատել հերթապահ խմբերի ղեկավարներին և ցուցակները, մասնակցության աշխատակարգը (հավելված 1, հավելված 2

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

ВложениеРазмер
PDF icon ashkhatakarg.pdf64.03 KB
PDF icon participants.pdf27.28 KB