Հենց հիմա Մայր դպրոցում՝ Մարմարյա սրահում, սկսվել է «Անտիվիրուս-հակաբացիլ» նախագիծը: Կենտրոնում են կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, «Սեբաստացիներ» երգչախմբի ղեկավար Հարություն Թոփիկյանը: Մինչև հիմնական ելույթը սովորողները Արթուր Շահնազարյանի հետ փորձեցին բոլոր երգերից մի -մի հատված:
Կոմիտասյան երգերին նվիրված մեծ տոնախմբությունն արդեն սկսվել է: Մարմարյա սրահը լիքն է մարդկանցով, ներկա են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր դպրոցների սաները: Ինչպես նաև՝ ծնողներ:
Այժմյան տրամադրությունը շատ բարձր է, և երևի մինչև վերջ այդպես ել կմնա:
Փիլոսյան Անահիտ
nfo.mskh լրատու