• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ես քվեարկեցի հանուն անկախ Հայաստանի

Այսօր  կրթական էքսպոյում info.mskh-ից ես ու Լիան էինք հերթապահ: Բայց, ճիշտն ասած, այնտեղ այնքան էլ բան չկար անելու: Բոլոր տաղավարների ներկայացուցիչների հետ արդեն հարցազրույցներ վարել էին մեր դպրոցի սովորողները, գրեթե ամեն ինչի մասին պատմել էին: Իսկ էքսպոն այնքան էլ մեծ չէր: Ու սկսեցինք հարցնել, թե ինչ շենք է, ինչ կա վերևի հարկում: Մենք օգտվելով առիթից, որ  էքսպոն  տեղի է ունենում  կառավարության  շենքում որոշեցինք շրջել շենքով: 

Հետո ընկեր Տիգրանի, ընկեր Արմինեի ու ընկեր Նոյեմիի հետ բարձրացանք վերև; Սկզբում չէին թողնում, հետո ընկեր Նոյեմին համոզեց, որ մեզ ուզում է ցույց տալ, թե որտեղ է հռչակվել մեր անկախությունը: Թողեցին: 

Եղանք մի շատ կարևոր դահլիճում:  Այն դահլիճում, որտեղ 21 տարի առաջ Արամ Մանուկյանը կարդաց անկախության հռչակագիրը: Այսօր ես իմացա, որ այդտեղ Սովետական Հայաստանի Գերագույն խորհրդի նիստերի դահլիճն է եղել: 

Դահլիճը շատ տպավորիչ էր: Ես որոշեցի ելույթ ունենալ հանուն անկախ Հայաստանի: Հետո մենք նաև քվեարկեցինք: Հայաստանն անկախացրինք միաձայն: 

Երբ իջանք տաղավարի մոտ, Նոր դպրոցի սովորողներն էլ ուզեցին լինել այդ դահլիճում: Նրանց հետ էլ բարձրացա վերև: Ընկեր Մարգարիտն ու ընկներ Նոյեմին մինչև դահլիճ մտնելը ֆոտոցուցադրության օգնությամբ պատմեցին արցախյան շարժման, ազատամարտիկների, ցույցերի  մասին: Հետո փոքրերն էլ նստեցին նախագահության տեղում: Նրանք էլ էին ոգևորվել: 

Իսկապես շատ հետաքրիքր էր ու հուզիչ: 

Գոհար Մովսիսյան