Երեկ info.mskh-ի «Շրջիկ տաղավարը» և վրացերնի խորացված խմբից մի քանի հոգի գնացինք Հայաստանում Վրաստանի դեսպանատուն: Մենք Վրաստանում էինք, այդ տարածքից ներս տիրում է անասելի բարություն: Հանդիպեցինք Վրաստանի դեսպան՝ Թենգիզ Շառմանաշվիլիի հետ, ուղղեցինք մեզ հետաքրքրող հարցերը, հայերեն և վրացերեն, ստացանք հարցերի լիարժեք պատասխանները, մեզ վրացերենի հարցում օգնեց ընկեր Ռինան և դեսպանատանը աշխատող տիկին Նինոն, ով մասնագիտությամբ հայագետ էր: Միայն ընկեր Նոյեմին չէր հասկանում, քանի որ դեռ վրացերեն չգիտի, բայց նրա համար էլ զրույցը թարգմանում էինք մենք կամ տիկին Նինոն: Մենք տեսանք նաև դեսպանի աշխատասենյակը: Դեսպանն ասաց, որ մենք գտնվում ենք Վրաստանի տարածքում, քանի որ դեսպանատան տարածքը պատկանում է Վրաստանին:
Նրանք վերջում մեզ շոկոլադ նվիրեցին, իսկ ընկեր Ռինային` շաաատ գեղեցիկ ծաղիկներ: Մեր խորհին շնորհակալությունը հայտնելով պարոն Թենգիզին և նրա աշխատակիցներին` վերադարձանք տուն: Շատ հաճելի և հետաքրքիր հանդիպում էր:
Սաթենիկ Սողոյան
վրացերենի խորացված խմբի սովորող
Info.mskh ակումբ