Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի անգլերենի դասավանդողները մի խումբ սովորողների և տիար Բլեյանի հետ եղան Ամերիկյան համալսարանում:
Հիշեցնենք, որ օրերս «Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիրի և Ամերիկյան համալսարանի միջև կնքվել էր համագործակցության պայմանագիր:
Ըստ Աշոտ Բլեյանի, սա ևս մեկ քայլ էր բարեկամությունը ամրապնդելու համար:
Իսկ Ամերիկյան համալսարանում մեզ ներկայացրին համալսարանի առավելություններն ու պատմեցին, թե ինչպես կարող ենք ընդունվել իրենց համալսարան և թե ինչ սկզբունքով պետք է առաջնորդվենք նրանց ուսանողը դառնալուց հետո: Հարցրին նաև սովորողների անձնական հետաքրքրությունների մասին, հետագայում ուսումնական պրոցեսը սովորողին հարմարեցնելու համար:
Զրույցը վարեցին անգլերեն, որից հետո, ըստ սովորողների արձագանքների, ամեն ինչ հասկանալի էր:
Ամերիկյան համալսարանի տնօրինությունը փաստում է, որ մեր կրթահամալիրը տալիս է բոլոր հնարավորությունները սովորողի ինքնաարտահայտման համար:
Փաստորեն՝ Հայաստանում արդեն կա մի այնպիսի համալսարան, որը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «շարունակությունն» է:
Այնտեղ մեզ սպասում են:
Info.mskh
Վիկա Մարկոսյան, Թամարա Ստեփանյան