• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անկախության և արդարության ջատագովը

                                   Ի՞նչ է նշանակում պատկանել քաղաքակրթութեանը։

             Դա նախ եւ առաջ սեփական միտք ստեղծելու ընդունակութիւնն է:

                                                                                 Տիգրան Հայրապետյան

 Անկախությունն էթնոսների արժեքային համակարգի կարևորագույն բաղկացուցիչն է, քանզի պետությունն ազգի ինքնակազմակերպման և արտաքին դրսևորման բարձրագույն ձևն է: Բնական է, որ Տիգրան Հայրապետյան մտածողին պետք է մտահոգեին անկախության ռազմավարության հիմնախնդիրները: Մեր կարծիքով Տիգրան Հայրապետյանի «1994թ. անկախության ռազմավարություն» հոդվածը քաղաքագիտության այս ոլորտի արդիաշունչ և հեռանկար մատնանշող տեքստերից է: Նրա իրատեսությունը  և խորաթափանցությունն օրինակելի են արդի պետական, քաղաքական և հասարակական գործառույթներ կատարող գործիչների համար: Դատեք ինքներդ. «Հա­ղոր­դակ­ցու­թյան մի­ջոց­նե­րի եւ մե­թոդ­նե­րի զար­գաց­վա­ծու­թյան ներ­կա աս­տի­ճա­նը պա­հան­ջում է ո­րե­ւէ պե­տու­թյան՝մե­ծից մին­չեւ ա­մե­նա­փոք­րը, ան­կախ գո­յու­թյան փաս­տի ո­րա­կա­պես նոր ըն­կա­լում, ո­րը խիստ տար­բեր­վում է ան­կա­խու­թյան այն գի­տակ­ցու­թյու­նից, որ հա­տուկ էր բո­լոր նա­խորդ դա­րաշր­ջան­նե­րին» (Եվ սա գրված է 19 տարի առաջ):

   Տիգրան Հայրապետյանն իր գաղափարաբանությունում միավորում էր շատերի համար անհամատեղելի թվացողը` ազատականությունը և ազգայնականությունը. «Ան­կախ ժա­մա­նա­կից ու կոնկ­րետ ի­րա­վի­ճա­կից, քա­նի դեռ հայ հա­վա­քա­կա­նու­թյու­նը կպահ­պան­վի իբ­րեւ պատ­մու­թյան թա­տե­րա­բե­մում լիար­ժեք կեն­սա­գոր­ծու­նեու­թյան հե­ռան­կա­րի հա­վակ­նող ժո­ղո­վուրդ (դրա այ­լընտ­րան­քն ան­ցումն է լիա­կա­տար գետ­տո­յա­կան կեն­սա­ձե­ւին ինչ­պես Սփյուռ­քում այն­պես էլ հայ­րե­նի­քում), ազ­գա­յին ռազ­մա­վա­րու­թյան հեն­քում պետք է մնա ա­զատ, ան­կախ եւ միա­ցյալ Հա­յաս­տա­նի ի­դեա­լը, իբ­րեւ հայ ժո­ղովր­դի՝ ինչ­պես ողջ հա­վա­քա­կա­նու­թյան, այն­պես էլ ա­ռան­ձին վերց­րած յու­րա­քան­չյուր ան­հա­տի ա­զատ կյան­քի, ա­զատ կամ­քի եւ ա­զատ ինք­նադր­սե­ւոր­ման հնա­րա­վո­րու­թյուն­ներն ա­պա­հո­վե­լու կոչ­ված մի­ջոց»:

    Այսօր, երբ վտանգված է ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, երբ սեփական միտք ստեղծելու ընդունակությունը դժվարությամբ դիմակայում է ատոմացվող հասարակության քաոսին և գործող իշխանությունների այլասերող պահվածքին, Տիգրան Հայրապետյանի Ժառանգությունը վերընթերցման և գործնականացման անհրաժեշտություն է թելադրում  ՀՀ քաղաքացիներին: Համոզվե´ք ինքներդ: