• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օբաման և մենք

Հրաչ Հակոբյանը և Կիմ Բալայանը, «Տիգրան Հայրապետյան» օրերի շրջանակներում, աշխատեցին Օբամայի երդման արարողության տեքստի վրա: Կիմը թարգմանեց այն, իսկ Հրաչը վերլուծեց` զուգահեռներ անցկացնելով հայկական իրականության հետ: Կարծում եմ, դիտարկումները բավականին արդյունավետ են: Ստորև ներկայացնում եմ Հրաչ Հակոբյանի վերլուծականը:

Վերլուծելով Օբամայի խոսքերը` 

«Դուք ինձ ընտրել եք` ասելու ճշմարտությունը»

Ինչ զարմանալի պետություն է ԱՄՆ-ն՝  նրա ողջ պատմությունը տեղավորվում է ընդամենը մի քանի էջի վրա, բայց և այնպես այնքան հարուստ է և բովանդակալից, որ ստիպում է հիանալ։ Կարծես թե, ամերիկացիները սովորել են պատմությունից դասեր քաղել, դա երևում է, թե նրանց գործողություններում, թե նախագահի խոսքերում։

ԱՄՆ նախագահ Բարակ Հուսեին Օբաման իր երդման արարողության ժամանակ՝ նոր բան մտածելու փոխարեն որոշեց թերթել պատմության էջերը։ Երկու ժամվա ընթացքում, նա  հասցրեց անդրադառնալ իր ազգին հուզող բոլոր հարցերին: Նա անդրադարձավ թե 1776թ․ պատերազմին, թե 2008թ․ ճգնաժամին։  Օբաման վերլուծեց և ներկայացրեց իրենց բոլոր պարտությունները և հաղթանակները, ձախողումները և ձեռքբերումները։ Նա անդրադարձավ բոլոր այն կարևոր խնդիրներին, որոնց լուծման կարիքը ուներ այդ երկիրը։ Օբաման ուղղակիորեն չվատնեց այդ երկու ժամը, այլ նպատակաուղղված խոսքով դիմեց իր ժողովրդին։ Ուրիշ երկրներում նախագահի առաջին ելույթը ուղղակի ձևականություն է, որը ավելի շատ վերացական մի ելույթ է քան իրական խոսքեր։ Բայց այս պարագայում ամերիկյան ժողովրդավարությունը հասել է այն մակարդակին, որ նույնիսկ իր առաջին խոսքերում նախագահը պետք է խոսի ժողովրդի անունից։
Օբաման խոսում էր որպես հաղթող երկրի առաջնորդ, որի խնդիրն է պահպանել իր երկրի առաջատար դիրքը, միգուցե  հենց այդ առաջատարից է, որ մենք պետք է օրինակ վերցնենք։ Ցավոք սրտի ես չեմ կարողանում ոչ մի համեմատական տանել մեր նախագահի և նրանց նախագահի միջև։ Ես փորձում էի ինչ-որ ընդանհուր գծեր գտնել երկու նախագահների խոսքերում բայց ցավոք, ես ոչ մի ընդհանրություն չտեսա։ ՀՀ նախագահը ընտրվելուց հետո կանգնում է ոչ թե իր ժողովրդի՝ այլ կառավարության առջև, կարծես թե իրենք են ընտրել նրան։ ՀՀ նախագահը խոսելու փոխարեն պաշտոնապես երդվում է իր «ժողովրդի» առջև։ Բայց եթե ավելի խոր նայենք այդ երդման խոսքերին դրանք ուղղակի խոսքեր են որոնք կրում են հանդիսավոր նշանակություն այլ ոչ թե գործնական։ Մենք, կարծես թե ոչ մի ընդհանուր բան չունենք ժողովրդավարություն կոչվածի հետ, դա երևում է նույնիսկ նախագահի գործերում ու խոսքերում։ Երևի մենք էլ պետք է սովորենք պատմությունից դասեր քաղել։

Նախագահը չի խոսում ինչպես իշխանավոր կամ ղեկավար, նա խոսում է որպես ժողովրդի առաջնորդ, որպես այդ ժողովրդի մի մասնիկ. «Դուք ինձ ընտրել եք, ասելու ճշմարտությունը»։ Ահա զարգացած ժողովրդավարության օրինակ, որին հասնելու համար, մենք պետք է ունենանք նույն քաղաքական գիտակցությունը։