• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թումանյանական օրերի ուղեցույց

Սկսված են թումանյանական օրերը: Կրթահամալիրյան թումանյանական շաբաթը փետրվարի 18-22-ն է: Փետրվարի 21-ին մայրենի լեզվի միջազգային օրն է: Ի՞նչ մայրենի լեզու` առանց Թումանյանի բառ ու բանի: Պատշաճը մատուցենք մեր Թումանյանին:

Առաջարկում ենք հետևյալ ուղեցույցը։

  • Հեքիաթասացները նախակրթարանում

Կրտսեր, միջին, ավագ դպրոցի սովորողները դառնում են Թումանյանի հեքիաթների ասացողներ նախակրթարանի սաների համար՝ պատումների, տիկնիկային ներկայացումների, ստվերային թատրոնների, պատումների տեսքով:

  • Ընդհանուր պարապմունքները թումանյանական շնչով

Միասնական ասմունք. կարդում ենք դասարաններով, խմբով, բոլորս միասին: Երգում ենք Թումանյան, ներկայացնում-խաղում ենք Թումանյան, ներկայացնում ենք Թումանյանական լավագույն տեսահոլովակները, ռադիոթատրոնը, ներկայացնում ենք ժամանակակիցների հուշերը Թումանյանի մասին, պատառիկներ Թումանյանի կյանքից….

  • Թումանյանական այցելությունների շաբաթ

Խմբերի այցելություններ Թումանյանի թանգարան, համատեղ ծրագիր Թումանյանի թանգարանի հետ

Այց Հովհ.Թումանյանի անվան դպրոցներ (Թումանյանի անվան քանի՞ դպրոց կա Հայաստանում)

Այցելություն Մանարյանի, Արմեն Էլբակյանի խամաճիկների, Հովհ. Թումանյանի տիկնիկային թատրոն

Միասնական միջոցառումներ թատրոնների հետ

  • Թումանյանը մեր մշակույթում, Դսեղի թանգարանում
     
  • Թումանյանական ուսումնասիրություններ

Ինչպե՞ս է ներկայացված Թումանյանը մեր մշակույթում, ի՞նչ ներկայացումներ, հրապարակումներ, ուսումնասիրություններ կան, վերջին շրջանում քանի՞ անուն Թումանյան է տպվել։

Մեր կրթական ծրագրում Հովհ. Թումանյանն ինչպե՞ս է ներկայացված։ 

Ինչպե՞ս են նշում այդ դպրոցները Թումանյանի ծննդյան օրը, ի՞նչ առանձնահատկություն ունեն: Մասնակցություն այդ դպրոցների միջոցառումներին

  • «Հովհաննես Թումանյան» էլեկտրոնային փաթեթ

«Տիգրան Հայրապետյան» գրադարանի թումանյանական փաթեթի ներկայացումը, սովորողների էլեկտրոնային նվերը  Հովհաննես Թումանյան-վիքիդարանին

Հովհ. Թումանյանի հերոսներով անվանակարգեր՝ Անբան Հուռիներ, Քաջ Նազարներ, Անհաղթ աքլորներ...

Կարդում ենք Թումանյան, երգում ենք Թումանյան, պարում ենք Թումանյան

Ուսումնասիրություն-ռադիո ռեպորտաժներ՝ մարդիկ ինչքա՞ն գիտեն Թումանյան, ի՞նչ գիտեն բերանացի

Թումանյանը ընտանիքներում՝ ընտանեկան ներկայացումներ, ընտանեկան ծննդյան օրվա նշում-ֆիլմեր

Մեր  համայնքի լոռեցիները՝ լոռվա բարբառով պատումներ

  • Դսեղ ճամփորդություն-մրցանակ  բոլոր հաղթողների համար

Թումանյանական օրերի մրցանակը՝ եռօրյա ճամփորդություն  դեպի Դսեղ: Խմբերը պատրաստվում են իրենց կենդանի և մեդիա Թումանյանը ներկայացունելու Դսեղում: