Նկարագրություն:
Շարունակվում է «Կրթահամալիրը ծաղիկների մեջ» նախագիծը: Մեր նախորդ նյութերում ներկայացված նորատունկ թաղարները արդեն «ձագուկներ» ունեն, նոր ծիլ և ճյուղեր են տվել: Յուրաքանչյուր նոր ծիլ,նոր բացված ծաղիկ մեզ պարգևում է անսահման ոգևորություն և խթան հանդիսանում ավելի արդյունավետ աշխատանքի: Եկեք աշխատենք միավորված և ոչ մի դեպքում չվնասենք մեզ շրջապատող բուսական աշխարհը: