• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՀՀ ԿԳ նախարարությունը ներկայացնում է իր հաստատած հեղինակային կրթական ծրագիրը

Ցուցահանդեսը կազմակերպվում է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների, կրթության ոլորտի աշխատողների 2-րդ համագումարի շրջանակում:

2012թ. հոկտեմբերի 18
Մարզարհամերգային համալիր
Կրթական EXPO ցուցահանդես

  • «Ստեղծողի դպրոց, անհատի կրթական պատվեր, մեդիակրթություն». հանրակրթական 9-րդ դասարանը ներկայացնում է կրթական ծրագրի կազմակերպումը`  անհատական նոթբուք-նեթբուքի, ուսուցիչների, սովորողների բլոգների, կրթական սոցիալական ցանցի (mskh.am  կայք, mskh.am էլեկտրոնային փոստի համակարգ), էլեկտրոնային օրացույցի, Սմարթ գործիքների և ծրագրերի, թվային այլ միջոցների կիրառում
  • Ուսումնական լրատվական գործակալություն info-mskh, բազմալեզու mskh.am
  • Կրթական էքսպո ցուցահանդեսի լուսաբանում մի քանի լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, թուրքերեն, արաբերեն`  տեղում լրատվական ռեպորտաժների, ռադիո-, տեսանյութերի պատրաստում և հրապարակում
  • Կրթահամալիրի ցանցում գործող ամբողջական էլեկտրոնային մատենավարություն. պրեզենտացիա (հայերեն, ռուսերեն)
  • Գնահատման ծառայությունը ներկայացնում է. ցուցահանդեսի մասնակիցների և այցելուների շրջանում սոցհարցում (հայերեն, ռուսերեն) ինտերակտիվ գրիչներով
  • Նախասիրությունների զարգացման պատանեկան ակումբներ «Տիեզերք» ակումբի օրինակով. մասնակցություն միջազգային ծրագրերի, Հայաստանում 2013թ. սովորողների տիեզերագիտական ճամբարի նախագիծ
  • Պատանեկան ամսագիր «Լուսաստղ». ԱՊՀ անդամ երկրների պատանիների ներգրավման առաջարկ
  • Հանրակրթական տեխնոպարկ. նոր առաջարկ
  • Թվային աստղացուցարան-ուսումնական կաբինետ
  • Թվային աստղադիտակը ուսումնական գործիք
  • Հանրակրթական Դիջիթեք 2013 ԱՊՀ անդամ երկրների կրթական աշխատողների և սովորողների մասնակցությամբ

Ցուցահանդեսը կազմակերպվում է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների, կրթության ոլորտի աշխատողների 2-րդ համագումարի շրջանակում