• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Digitec expo 2012-ը պատմություն է

info.mskh.am

Digitec expo 2012-ն արդեն ավարտվեց: Բոլորի պես մեր տաղավարն էլ արդեն հավաքված է, ու այսօրվա բոլոր ներկայացուցիչներն հենց հիմա կրթահամալիրի ճանապարհին են: Պատասխանատուներն,  անխոս, շատ հոգնեցին, սակայ արդյուքները խոստումնալից են. կարողացանք լավ ներկայացնե լմեր կրթահամալիրը թ՛ մեր ռոբոտներով, թե՛ մեր աստղացուցարանով, թե՛ մեր ինտերակտիվ գրատախտակով ու բազմաթիվ հեղինակային ծրագրերով, ֆիլմերով: Այցելուներն իսկապես զարմանում էին, որ կրթահամալիրում այսքան շատ բան է կատարվում, որ այսքան բան ունենք ներկայացնելու: 

Նրանք, ովքեր հասցրին այցելել Digitec expo 2012, շատ հետաքրքիր գաղափարների իրականացումներ կարողացան տեսնել, իսկ ովքեր չկարողացան, դե, գուցե հաջորդ տարի փորձեն: 

Այս տարվա թվային մտքերի շքերթն ավարտվեց: Հիմա մենք ավելի լրջորեն պիտի պատրաստվենք հաջորդին, քանի որ այս տարի մեզ ներկայացնելու նշաձողը բավական բարձր էր: 

Առաջ, դեպի Digitec expo 2013: