• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եռահարկ Digitec Expo 2012

info.mskh.am

Ինչեր ասես, որ չտեսանք Դիջիթեքում: Այստեղ կարելի է տեսնել, թե ինչպես է սենսորային կինեքտ սարքն օգտագործվում ռեստորաններում մենյուից օգտվելու համար: Դիջիթեքում կարող ես անգամ վիրտուալ կրակել: Առաջին հարկում շատ հետաքրքիր մի քանի տաղավարներ կային: Գուցե նորարական ծրագրերից գլուխ հանողներն ավելի շատ տաղավարներ առանձնացնեին, սակայն այնտեղ հատկապես հետաքրիր են երկու տաղավար: Առաջինը Թանգարանի տաղավարն է: Սա Սլավոնական համալսարանում բացված էլեկտրոնիկայի թանգարան է, որտեղ հավաքվում ու ցուցադրվում են հայկական արտադրության տարբեր սարքեր: Տաղավարի ներկայացուցչի խոսքով իրենք դեռ նոր բացված թանգարան են ու ամեն ինչ անում են ընդլայնվելու համար: 

Հաջորդ տաղավարը նույնպես տարբերվում է ընդհանուրից, սակայն սա ոչ թե թանգարանային նմուշների կամ լուսանկարների ցուցադրություն է, այլ մի ակվարիում հիշեցնող տարա: Տաղավարում ցուցադրվում է, թե ինչպես են հնարել ջրի ալիքներից էլեկտրաէներգիա ստանալու մեթոդը: Սա իսկապես կարող է  բնապահպանական լուրջ ներդրում լինել ոչ մի այն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար: 

Մյուս ոչ ստանդարտ տաղավարը երկրորդ հարկում է և ներկայացնում է, թե ինչպես գազալցակայաններից` ԱԳԼՃԿ, կարելի է անիմաստ կորչող էներգիան վերցնել ու դա ջերմոցներում օգտագործել: 

Երկրորդ հարկում տաղավարներն ավելի գրավիչ ու գեղեցիկ են, սակայն ամենամեծ հերթերը մեր տաղավարում են` աստղացուցարանի մոտ: Այստեղ էքսպոյի առաջին օրը սեբաստացիներն ունենցել են առաջին տուժածը` «Տիեզերք» ակումբի ղեկավար Լևոն Արամյանը մրսել է ու բարձր ջերմության պատճառով երկորդ օրը էքսպոյին մասնակցել չի կարողացել: Նրա փոխարեն հերոսաբար հերթապահում է Արմինե Ղազարյանը, ով չնայած իր կտրված ձայնին, բարձր ջերմությանը, աստղացուցարանի ներսից փչող սառը քամու տակ  ներկայացնում է, թե ինչպես է աստղացուցարանն օգտագործվում որպես «Տիեզերք» ակումբի ուսումնական կաբինետ: Հետաքրքրվողները շատ են: Մի պապիկ անգամ իր զարմանքը հայտնեց, որ կրթահամալիրն այսքան հետաքրքիր ու լուրջ գործեր է անում: «Սա Բլեյանի դպրոցն է, չէ՞: Մարդը կարգին էլ գործ է անում, բայց ոչ ոք դա չի պրոպագանդում, որ մարդիկ իմանան: Ներքևում ձեր հետաքրքիր ռոբոտներն են, այստեղ այս հրաշալի աստղացուցարանը, գրատախտակը: Սա լուրջ գործ է: Ապրի Բլեյանը: Մալադեց»,- ասաց պապիկն ու հեռացավ: 

Հոգնած ու ուժասպառ Արմիների կողքին լայն ժպիտով ու ակտիվությամբ կրթահամալիրի էլեկտրոնային գրատախտակն ու ուսումնական ծրագրերն են ներկայացնում Զառա Առաքելյանը, Տիգրան Պարսիլյանն ու ընկերները: 

Ամբողջ օրվա ընթացքում կրթահամալիրի սովորողները խմբերով գալիս ու գնում են: Դա կրթահամալիրի տաղավարի շուրջ եռուզեռը շատացնում է: 

Էսքպոն ունի նաև երրորդ հարկը, որտեղ այցելուները քիչ են: Այստեղ կազմակերպված է աշխատանքի շուկա, ուր կազմակեպրությունները ներկայացնում են հիմնականում իրենց թափուր աշխատատեղերից նրանք, որոնք կարող են հետաքրքրել դիջիթեքի այցելուներին: 

Դիջիթեքը շարունակվում է: Վաղը կներկայացնենք վերջին օրվա անցուդարձը: