• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհավորում եմ. կրթահամալիրը ներկայացնում եք «DigiTec Expo 2012»-ում

 

Հարգելի բարեկամներ, շնորհավորում  եմ Ձեզ: Դուք կրթահամալիրը ներկայացնում եք «DigiTec Expo 2012»  8-րդ ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային միջազգային ցուցահանդեսում, որը կայանալու է հոկտեմբերի 5-7-ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում: Այնտեղ կրթահամալիրին հատկացվել է մեծ հատուկ տաղավար: Ցուցահանդեսի բացումը հոկտեմբերի 5-ին է: Տաղավարի ձևավորումը` հոկտեմբերի 4-ի երեկոյան:

Դուք նախապատրաստվելու համար ունեք քիչ ժամանակ` այսօր, վաղը: «DigiTec Expo 2012»  8-րդ ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսին ներկայացնում ենք մեր ուսումնական նախագծերը: Պիտի հավաքել նյութերը` ֆիլմ, պրեզենտացիա: Ցուցահանդես պետք է գնալ տարբերանշաններով, բեյջերով, նյութերով, անհատական համակարգիչներով: Հերթապահ խումբը ունենա ֆոտոխցիկներ, ձայնագրիչներ, ինտերնետ կրիչներ:  

Խնդրում եմ հիմա սկսել ներկայացման աշխատանքները: Ցուցահանդեսի նյութերը հավաքվում են mskh.am-ի DigiTec Expo 2012էջում:

Ցուցահանդես տարվում են նաև` շարժական գրատախտակ, էկրան, պրոյեկտորներ, կրթահամալիրի, հիմնադրամի դրոշներ, տարբերանշաններ, տեղեկատվական թերթիկներ` կրթահամալիրի տեղեկատվական թերթիկներ հայերեն և անգլերեն, հիմնադրամի թերթիկները` ուսումնական նախագծերով:

Հարգանքով`

կրթահամալիրի տնօրեն` Աշոտ Բլեյան