• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«ԴիջիԹեք 2012» 8-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցելու մասին

«DigiTec Expo 2012»  8-րդ ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար.

  1. ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
    • Գրիգոր Խաչատրյան (ղեկավար)
    • Զարուհի Առաքելյան
    • Սերգեյ Բրուտյան
    • Լևոն Արամյան
    • Նոյեմ Անդրեասյան
    • Տիգրան Պարսիլյան
    • Արմինե Ղազարյան
  2. ցուցահանդեսում ներկայացվող նախագծերի մեջ ներառել`
    • «Սմարթ» տեխնոլոգիաների և գործիքների կիրառումը
    • «Տիեզերք», Ռոբոտիքս» ակումբները
    • աստղացուցացարանի, աստղադիտարանի ուսումնական աշխատանքը
    • կրթահամալիրի սովորողների, դասավանդողների մասնակցությունը միջազգային մրցույթների, նախագծերի («Սմարթ օրինակելի դպրոց», «Սմարթ լավագույն դաս», Տիեզերեկան ճամբար, Ռուսթավելու հոբելյանին նվիրված մրցույթ, «Լեոնարդո» մրցույթ և այլն)
    • հեռավար ուսուցման տեխնիկական ապահովման մոդուլը
    • այլ նախագծեր
  3. DigiTec Expo 2012-ում  ներկայացվող նյութերը՝ որպես հրապարակային ներկայացման նախագծեր, ներառել հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա 7-րդ բաց հավաքի ծրագրում (պատասխանատու՝ Զարուհի Առաքելյան).
  4. DigiTec Expo 2012-ի առթիվ վերականգնել վնասված digitec.mskh.am կայքը (պատասխանատու` Արմինե Թոփչյան, Սարգիս Մարկոսյան), կայքում ստեղծել  DigiTec Expo 2012 բաժինը. օպերատիվ և ամբողջական լուսաբանել  ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքը և ցուցահանդեսի աշխատանքը (պատասխանատու` Նոյեմ Անդրեասյան).
  5. ցուցահանդեսին նախապատրաստվելը, ցուցահանդեսում հերթապահությունը, ցուցահանդեսի դիտումը և լուսաբանումը համարել ուսումնական աշխատանք.
  6. ապահովել 2-11-րդ դասարանցիների այցելությունը ցուցահանդես (պատասխանատու` կազմակերպիչներ, սովորողների ընտրությամբ գործունեության, ակումբների ղեկավարներ).
  7. աշխատանքային խմբի առաջարկով հաստատել ցուցահանդես տեղափոխվող գույքի ցանկը (հավելված1).
  8. ցուցահանդեսի ծախսերը կատարել կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցներով.
  9. ցուցահանդեսի դիտումն ընդգրկել ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների ցանկում և խթանել դասավանդողների և սովորողների` հոկտեմբերի 5-7-ը ցուցահանդես այցելելու ցանկությունը.
  10. ցուցահանդեսում հերթապահող, ցուցահանդես այցելող սովորողները, ուսուցիչները պետքէ լինեն mskh-ի շապիկներով, գլխարկներով, տոպրակներով,  բեյջերով, ունենան նոթբուք-նեթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ:

 

Կրթահամալիրի տնօրեն՝                                    Ա. Բլեյան