• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրում աշխատավարձի վճարման կարգ

 
  1. Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի (այսուհետ` կրթահամալիր) աշխատողին (այսուհետ` աշխատող) աշխատավարձի վճարման համար անհրաժեշտ է մինչև ամսվա 5-ը կրթահամալիրի տնօրենի գրասենյակ ներկայացնել.
  • աշխատողների աշխատաժամանակի հաշվառման թերթիկ (ներկայացնում է մասնաճյուղի գրասենյակի ղեկավարը),
  • ուսուցողական ծրագրի ուսումնական լրավճարի հավաքագրման թերթիկն ըստ դասարանների (ներկայացնում են դպրոցների, քոլեջի ղեկավարները, գրասենյակների ղեկավարները և հաշվապահը),
  • ուսուցողական ծրագրի ղեկավարի բացատրությունը (միջնորդությունը) տվյալ ամսում պայմանագրային պարտավորությունները չկատարած սովորողների  (ծնողների) վերաբերյալ,
  • աշխատողներին լրավճար, հավելավճար նշանակելու՝ դպրոցի, քոլեջի, մանկավարժության կենտրոնի ղեկավարի հայտերը:
    Ուսումական կենտրոնների, մասնախմբերի ղեկավարները լրավճար, հավելավճար նշանակելու առաջարկություն ներկայացնում են մանկավարժության կենտրոնի ղեկավարի միջոցով։
  1. Աշխատաժամանակի նորմալ տևողության սահմաններում կատարած լրացուցիչ  աշխատանքի կամ ստեղծած  շահույթի (եկամուտ)  համար վճարումը (այսուհետ` լրավճար)` սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքով (հոդված 178) և կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով (կետ 6.1):
  2. Լրավճարի ֆոնդի միջոցների չափը ամրագրվում է նախահաշվով: Լրավճարները տրամադրվում են.
  • ուսուցողական ծրագրերի բովանդակությամբ որոշված աշխատանքների համար` ուսուցողական ծրագրերի նպատակային հատկացումներից.
  • «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» պետական աջակցությամբ իրականացվող ծրագրին մասնակցելու համար` ծրագերի ծախսերի նախահաշիվներում  նախատեսված միջոցներից.
  • լրացուցիչ կրթության կազմակերպման աշխատանքներին մասնակցելու համար` լրացուցիչ կրթության մուտքերից  գոյացած միջոցներից.
  • ուսումնական հաստատության պահպանման, ընթացիկ շահագործման և միջավայրի բարելավման աշխատանքներին մասնակցելու համար, ծրագրի ծախսերի՝ նախահաշվով որոշված միջոցներից.
  • սահմանված աշխատաժամանակի ընթացքում աշխատողի մատուցած ծառայության և կատարած աշխատանքի համար՝ գոյացած եկամուտի 50% -ի չափով:
  1. Աշխատողների հավելավճարի ֆոնդը գոյանում է մասնաճյուղի, ծրագրի հավաքած ուսումնական լրավճարներից, սահմանված կարգով ծրագրին կատարած այլ (ոչ պետական), նպատակային հատկացումներից, սովորողի և դասավանդողի հիմնական աշխատաժամանակում մատուցվող ապրանքների և ծառայությունների իրացումից ստացվող միջոցներից: 
    Հավելավճարի ֆոնդի միջոցների չափը ամրագրվում է ըստ կառուցվածքային ստորաբաժանման, յուրաքանչյուր հաջորդ  ամսվա 1-ի դրությամբ` տվյալ ստորաբաժանմանը կցված աշխատողների պաշտոնային դրույքաչափի և ֆոնդին անհրաժեշտ մուծումներից հետո:
  2. Ուսումնական գործունեության մեջ ներառված աշխատողի հիմնական աշխատավարձը ձևավորող միասնական ցուցանիշները հաստատվում են կրթահամալիրի խորհրդի կողմից: 
  3. Աշխատողի լրավճարի չափը նշանակում է կրթահամալիրի տնօրենը՝ կրթահամալիրում պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի, կրթական ծրագրերի և այլ ծրագրերի ղեկավարների սահմանած կարգով ներկայացրած վճարագրերով` ծրագրի տարեկան ծախսերի նախահաշվով որոշված աշխատանքների համար:
  4. Մինչև ընթացիկ ամսվա 8-ը տնօրենը հաշվապահություն է ներկայացնում աշխատողների աշխատավարձի կառուցվածքի թերթիկը: Հաշվապահությունն ըստ այդ թերթիկի 3 օրվա ընթացքում հաշվարկում է յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձը։ Եթե ամսվա 5-ը կիրակի է, նշված ժամկետները մեկ օրով հետաձգվում են։ 
  5. Կրթահամալիրի աշխատողի պարգևատրումը կատարվում է սահմանված կարգով, կրթահամալիրի տնօրենի հրամանով, նախահաշվով որոշված՝ պարգևատրման ֆոնդի միջոցներից։