• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սոցիոլոգիա

Ընտրությամբ դասընթացի ծրագիր
10-11-րդ դասարաններ

Նախագիծ

2012-2013 ուստարի

Սովորողները «Սոցիոլոգիա» առարկան ուսումնասիրում են շաբաթական երկու ժամով: Ծրագիրը իրականացվում է փոքրաքանակ խմբերով` 12-15 հոգի
Խմբերը կարող են լինել  խառը` կազմված 10-11-րդ դասարանցիներից:
Դասընթացը կազմակերպվում է այնպես, որ սովորողը տեսական նյութը յուրացնի գործնական աշխատանքի միջոցով, ձեռք բերի ուսումնասիրություն կազմակերպելու (հետազոտման պլանի և հարցաթերթիկ կազմում, հարցման անցկացում՝ անհատական և խմբային հարցումներ, համացանցով և կենդանի շփումով), արդյունքներն ամփոփելու և հրատարակելու, պատվեր ձևակերպելու հմտություններ, հասարակության հետ շփման տարբեր մեխանիզմներ:
Սովորողները ներկայացնում են խմբային, անհատական նախագիծ-ուսումնասիրություններ: Խրախուսվում են անձնական նախաձեռնությամբ կատարվող ուսումնասիրությունները, սովորողի մասնակցությունը կրթահամալիրային (ուսումնական օրացույցով նախատեսված) և կրթահամալիրի մասնակցությամբ  կազմակերպվող այլ միջոցառումների (ուսումնասիրությունների անցկացում) և մեդիաօլիմպիադաներին:
Հաջող արված ուսումնասիրությունները հրապարակվում են  mskh.am  «Վիճակագիր» բաժնում:
Աշխատանքի ընթացքում սովորողը և դասավանդողը օգտագործում են ՏՀՏ միջոցներ՝ համակարգիչ (նոթբուք, նեեթբուք),  ձայնագրիչ, ֆոտոխցիկ, տեսախցիկ, էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր, էլեկտրոնային գրիչներ, համակարգչային ծրագրեր. Word, Exsel, Power point, Movie Maker, Internet:
Ուսումնասիրության թեման, իր հետաքրքրությունների շրջանակում, ընտրում է սովորողը իմ առաջարկածներից, իսկ առաջարկությունը ձևավորվում է ուսումնասիրության պատվերով, որ տրվում է որևէ խմբի կամ անհատի կողմից (տնօրինություն, առարկայական ուսուցիչ, և այլն), բխում է կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրից:
Թեմայի ընտրությունից հետո սովորողն աշխատում է հետազոտման պլանի վրա (ըստ համապատասխան կետերի. հիմնավորում է թեմայի ընտրությունը, աշխատանքային գործիքները՝ հարցաշար, մեթոդ …) և նշված ժամանակահատվածում փորձում է կատարել ուսումնասիրությունը:
Նույն դասի ընթացքում սովորողները սովորաբար ունենում են տարբեր անելիքներ ու հանձնարարություններ. համակարգչով ու համացանցով աշխատանք, դրսում դաշտային աշխատանք (հարցումներ), արված ուսումնասիրության ամփոփում և այլն։ Յուրաքանչյուրը զբաղվում է իր գործով։ Դասարանում պարբերաբար ունենում ենք միասնական աշխատանք՝ թեմաների ընտրություն, աշխատանքի պլանավորում, ընթացիկ խնդիրների, ավարտուն ուսումնասիրությունների արդյունքների ներկայացում, քննարկում։
Առանձին տնային աշխատանք չի հանձնարարում։ Սովորողը պետք է կարողանա արդյունավետ կազմակերպել իր աշխատանքը, տեղավորվել ուսումնասիրության համար նշված ժամանակահատվածում: Կան ուսումնասիրություններ, որտեղ այնքան կարևոր է ժամանակը, որ ուշացրած աշխատանքը արդեն անպետք է դառնում: Աշխատանքնն անընդհատ է։ Առարկայական հանդիպումները շաբաթական մեկ անգամ են, երկու ժամով, բայց սովորողների հետ համացանցով աշխատում ենք ամբողջ շաբաթվա ընթացքում, անհրաժեշտության դեպքում նաև հանդիպում ենք: Կարիք չի լինում սպասելու մի ամբողջ շաբաթ, որպեսզի սովորողը կամ դասավանդողս ստանանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: Աշխատանքային դաշտ է դառնում նաև կայքի «Կարծիքներ» բաժինը:
Գնահատումը իրականացվում է 10 բալանոց համակարգով:  Գնահատանիշը ձևավորում է հետևյալ կերպ.
• Անհատական աշխատանք
• Խմբային աշխատանք
• Հետազոտական աշխատանք
• Ինքնուրույն նախաձեռնություններ
• Մասնակցություն մեդիաօլիպմիադային
• Մասնակցություն կրթահամալիրային (ուսումնական օրացույցով նախատեսված) և կրթահամալիրի մասնակցությամբ  կազմակերպվող այլ միջոցառումների
• Կայքում հրապարակված ուսումնասիրություններ
• Ուսումնա-հասարակական, կամավորական աշխատանքներ
Թեմաներ
Սոցիոլոգիա առարկան, նպատակը, խնդիրները:
Կիրառական սոցիոլոգիա:
Մեթոդի ծագումը: Ուսումնասիրություններ անցկացնելու մեթոդներ:
Հետազոտության պլան:
Հարցման մեթոդ (հարցաթերթիկ-հարցում, հարցազրույց):
Տեսակները (հեռախոսային, փոստային, անհատական, խմբային, պիլոտազային):
Հարցման փուլերը: Հարցաթերթիկի կառուցվածքը: Հարցերի տեսակները:
Հարցազրույցի մեթոդ:
Փաստաթղթերի վերլուծության մեթոդ:
Դիտման մեթոդ:
Ֆոկուս խումբ:
Նախագծեր, ուսումնասիություններ. (նախապատրաստական փուլ,  ուսումնասիրության անցկացում, արդյունքների ամփոփում, հրապարակում):
• Հասարակական կարծիքի վերլուծություն տարբեր հարցերի շուրջ:
• Այլ թեմաներով ուսումնասիրություններ:

Ուսումնական գրականության ցանկ:
1. Վ. Ս. Կրավչենկո, «Սոցիոլոգիայի հիմունքներ», Երևան 2001թ.
2. В. Г. Гордяненко, ,,Социалогический практикум, Киев 1999 г.
3. Г. В. Осипов и другие, ,,Рабочая книга социолога,, , Москва 2003 г.
4. Г. В. Щекин, Система социологического знания,, , Киев 2001 г.
5. И. Н. Кузнецов, ,,Технологии социологического исследования,, , Москва – Ростов-на-Дону 2005 г.
6. Л. Я. Аверьянов, ,, Социология: Искусство задавать вопросы,, , Москва 1998 г.
7. Э. Г. Храстецкий, ,,Лекции по методике конкретных социологических исследований,, , Москва 1972 г.
8. Էլեկտրոնային աղբյուրներ:  Sociology.am, armsociology.com

Լուսինե Ալեքսանյան