• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական առաջին շրջանի ամփոփումներ

11-րդ դասարանի սովորողները  ամփոփել են կիսամյակի ընթացքում իրենց կատարած  աշխատանքները

Ամալյան Զաքարյան- Մեր կրթահամալիրի կրթական համակարգը թույլ է տալիս սովորողին ինքնուրույն առաջարկներ անել նախագծերի և դասի թեմաների վերաբերյալ, հնարավորություն է տալիս սովորողին ինքնակազմակերպվել և ստեղծել նախագծեր՝ աշխատելով ուսուցչի հետ։ Այս կիսամյակի ընթացքում ես ստեղծեցի իմ նախագծերը, գծեցի իմ հետաքրքրության սահմանները և յուրաքանչյուր առաջադրանք կատարեցի մեծ սիրով։

Միլենա Քամալյան- Չեմ կարող չնշել, որ մեծ ձեռքբերումներ ունեմ նաև թուրքերենից։ Քանի որ ամեն տարի մեր թուրքերենի մակարդակն էլ ավելի է լավանում, այս տարի մենք սկսել ենք թարգմանություններ կատարել թուրքական լրատվական-տեղեկատվական կայքերից, ինչն օգնում է զարգացնել մեր լեզվամտածողությունը և թուրքերենի մակարդակը։ Թարգմանությունները կարող եք տեսնել այստեղ։

Տիգրան Հարությունյան- Ամենաշատը ինձ հետաքրքրեց ինժեներիայի դասաժամերը։ իրականացրեցինք տարբեր նախագծեր, և այս պահին ես պատրաստում եմ իմ սեփական հրթիռի մոդելը։ Ինչքան էլ ծանոթ էի հաստոցներին, գործիքներին միևնույնն է ինժեներիայի դասաժամերի ընթացքում ավելի հմտացա և խորացա այդ ոլորտի մեջ։ Ինժեներիայի մեր փոքրիկ խմբով պատրաստեցինք լաբիրինթոս, որը կառավարվում էր, այս պահիմ խմբով աշխատում ենք այդ նախագծի վրա, որպեսզի բարելավենք և ավելի լավը դարձնենք։

Համակարգումը՝ Լուսինե Սարգսյանի

Էջի լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի