• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեղինակային մանկավարժություն. ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաք

Հարգելի բարեկամ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է մասնակցելու հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական հավաքին:

2022թ. հոկտեմբերին կրթահամալիրի նախակրթարաններում, դպրոցներում, Քոլեջում, ուսումնական կենտրոններում, մանկավարժական լաբորատորիաներում բաց ստուգատես է՝ «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2022 թ. աշխատանքներով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Հավաքին ներկայանում են «Բլեյան» կրթական բաց ցանցի մանկավարժական աշխատողները, խմբերը, սովորողները, ընտանեկան դպրոցները:

Ձեր ընտրությամբ կարող եք մասնակցել բաց պարապմունքներին, առցանց հանդիպումներին, կլոր սեղաններին։

Հավաքին մասնակից անհատները, խմբերը կարող են օգտվել նաև կրթահամալիրի կրթական կացարաններից՝ նախապես հայտում լրացնելով համապատասխան տողը։

Հավաքին միանալու համար անհրաժեշտ է գրանցվել:

Ծանոթացե՛ք նաև՝

Ստեղծագործական հավաքի օրացույցին, ընթացքին, արդյունքներին կարող եք հետևել mskh.am-ում, հավաքի բլոգում, «Դպիր» մանկավարժական հանդեսում, սոցցանցերում։