• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քայլարշավային ճամբար՝ Անկախության տոնի նվեր

Կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը կազմակերպիչ, մարզիչ, հայրենագետ, ուսումնական ճամփորդության, արշավի ղեկավար մանկավարժական աշխատողներին հրավիրում է եռօրյա ճամբար, որ խնդիրը ուսումնական քայլարշավների երթուղիների ճշտումն է, Արատեսում ծառերի, միջավայրի խնամքը։

Վերնաշեն-Սպիտակավոր-Շատիվանք անցումը ղեկավարում է կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը։ Ճամբարը Անկախության տոնի նվեր է մասնակիցներին՝ Սպիտակավորում Նժդեհին խոնարհումով, հայրենասիրության և մարդասիրության ոգով։ 

Ճամփորդության սկիզբը՝ սեպտեմբերի 23՝ ժամը 9։00, Սուրբ Երրորդություն եկեղեցում ուսումնական ժամերգություն։ Երթուղին՝ Երևան - Եղեգնաձոր - Վերնաշեն - Ռատիվանք - Շատին - Արատես։ Վերադարձը՝ Վարդենյաց լեռնացք - Սևան - Երևան երթուղով, Սելիմի քարավանատանը, Սևանի ափին Սուրբ Հովհաննես մատուռ - Երևան։ 

Ցանկացողները հայտ են ներկայացնում [email protected] հասցեով։ 

Մանրամասն՝ Գևորգ Հակոբյանի բլոգում։