Գերմանացի կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Յոհաննես Բրամսը ծնվել է 1833-ի մայիսի 7-ին, Համբուրգում: Սկզբնական շրջանում աշակերտել է հորը, ապաք Օ. Կոսսելին և Է. Մաքսենին: 1862-ին փոխադրվել է Վիեննա, ղեկավարել երգչախմբային կապելլան: 1870-ական թթ. կեսերից լիովին նվիրվել է ստեղծագործությանը, որպես դիրիժոր և դաշնակահար կատարել սեփական երկերը: Նա իր արվեստում ամփոփել է նշանավոր նախորդների ստեղծագործական նվաճումներն ու ոճական հատկանիշները:
Ներկայացնում է Թերեզ Թումանյանը։